Բարսելոնայի նախկին հարձակվողը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ
Սպորտ«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլան մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ: Մեղադրանքները հնչեցրել է «Բարսելոնայի» կանանց հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը: Ըստ նրա՝ Վիլան անպարկեշտ պահվածք է ցուցաբերել իր հանդեպ։ «Այն ոտնձգությունները, որոնց ես ենթարկվել եմ Նյու Յորքում, այնքան սարսափելի էին, որ այժմ նույնիսկ պրոֆեսիոնալ սպորտի մասին միտքը վախեցնում է ինձ: Ես վախենում եմ խաղացողների հետ նույն դաշտում լինելուց: Այդ ամենի պատճառով՝ ես ստիպված էի փոխել իմ կարիերան։ Վիլան ավերեց իմ բոլոր երազանքները», - գրել է աղջիկը Թվիթերի իր էջում։ Վիլան «Նյու Յորքում» խաղացել է 2015-2018 թվականներին: 38-ամյա հարձակվողը հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին 2019-ի նոյեմբերին: Վիլան Իսպանիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Նա հավաքականի կազմում անցկացրած հանդիպումներում ունի 59 գոլ: