Մեր տղերքը․ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել
ՀասարակությունԻջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է տեղադրել հայ զինծառայողների մասին եւ գրել «Մեր տղերքը»:
Տեսանյութում զինծառայողներից մեկն ասում է. «Սիրելի հայ ժողովուրդ, ես եւ իմ համածառայակից ընկերները հավաքվել ենք առաջնագծում եւ կատարում ենք մեր առջեւ դրված մարտական խնդիրը: Վստահեցնում եմ ձեզ, որ անհոգ լինեք եւ զբաղվեք ձեր առօրյա գործունեությամբ, քանի որ մենք ամուր ենք մեր լեռների պես»:
Վերջին նախադասությունը զինծառայողները միասին ասացին: