ՌԴ-ի հետ տարաձայնությունները պահպանվում են անկախ Սիրիայից. Սպիտակ տուն
ՄիջազգայինՈւկրաինայի հարցով ԱՄՆ-ի տարաձայնությունները Ռուսաստանի Դաշնության հետ պահպանվում են, անկախ Սիրիայի իրավիճակից, որտեղ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել ՌԴ-ի պայքարը «Իսլամական պետության» դեմ և մասնակցությունը քաղաքական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը:
«Չնայած մենք ՌԴ-ի հետ կարող ենք հասնել ավելի կառուցողական ջանքերի ահաբեկչության դեմ պայքարում, մենք կունենանք տարաձայնություններ Ուկրաինայի իրավիճակի հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Ռոդսը, ում բրիֆինգի տեքստը տարածել է Սպիտակ տունը:
Ռոդսը կրկին կոչ է արել Ռուսաստանին կատարել Ուկրաինայի խնդրի կարգավորման մինսկյան համաձայնագիրը: «Ռուսաստանի համար դա ճանապարհ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման համար: Նրանք կարող են օգտագործել իրենց ազդեցությունն Ուկրաինայի վրա, որպեսզի կատարեն մինսկյան պարտավորությունները