Ավելի լավ է՝ մանկատուն տանենք. գյուղատնտեսական շուկայի առեւտրականները հրաժարվեցին այլ վայր տեղափոխվել
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առեւտրականներին առաջարկում է այսօր ապրանքը վաճառել Կոմիտասի շուկայում, մինչեւ կփորձեն առավել հարմար տարածք գտնել:
«Այնտեղ բոլորիդ համար տեղ կա, անվճար տարածք ենք տրամադրելու»,- առեւտրականներին դիմեց Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը:
Առեւտրականները, սակայն, հրաժարվեցին՝ նշելով, որ իրենց հաճախորդները Կոմիտասի շուկա չեն գա:
«Պատկան մարմինները բախման են տանում մարդկանց: Մենք գերադասում ենք մեր մթերքը տանենք մանկատուն: Հաջորդ շաբաթ էլի գալու ենք էստեղ ու մեր ապրանքը վաճառենք»,- ասաց առեւտրականներից մեկը:
Այս պահին բանակցությունները շարունակվում են: Նշենք, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ Արաբկիրի գյուղմթերք վաճառող տնտեսվարողներն են իրենց դիմել՝ բողոքելով, որ գյուղատնտեսական շուկայի պատճառով շաբաթական 3 օր առեւտուր չի լինում: