ԱՄՆ-ն զգուշացնում է Իտալիային հնարավոր ահաբեկչությունների մասին
HeaderԱմերիկյան իշխանությունները, որոնք փնտրում են հինգ հնարավոր կասկածյալի, զգուշացրել են Իտալիային՝ գրոհայինների հնարավոր հարձակման մասին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլիոնիի հատարարությանը:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է հնարավոր ահաբեկչություններին, որոնք կարող են ուղղվել Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարին կամ Միլանում Լա Սկալա թատրոնին:
«Երեկվանից մեր հատուկ ծառայություններն աշխատում են գտնել հինգ մարդու»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Վատիկանն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան մի շարք ահաբեկչություններ են իրականացվել: Պայթյունների, հրաձգության և պատանդառության հետևանքով զոհվել է 129 մարդ: