Կորոնավիրուսի վարակման 461 նոր դեպք. կա 15 մահ. ապաքինվել է 631 մարդ
Ուշադրության կենտրոնումՀայաստանում հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 461 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 34462 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 145083, վերջին մեկ օրում` 1969 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10507 պացիենտ, նվազել է` 185-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 23123 անձ` վերջին մեկ օրում 631 անձ:
Ընդհանուր առմամբ, 631 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է: