Զորակոչի և զորացրման որևէ հետաձգում չի լինելու
Ուշադրության կենտրոնումՀայաստանի Հանրապետության զինված ուժերը զորակոչը և զորացրումը իրականացնում են բնականոն ընթացքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ հետաձգում ոչ զորակոչի, ոչ զորացրման չի իրականացվել և չի իրականացվելու։ Մտահոգությունների տեղիք, կարծում եմ, չկա»,- ասաց Հովհաննիսյանը։