Փորձված միջոցներ՝ վայրկյանապես սուտը բացահայտելու համար
Life- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Նույնիսկ եթե մենք բավականին համոզիչ ենք խոսում, միևնուjնն է, մեր մարմինն ասում է ճշմարտությունը, չնայած այն բանին, որ մենք անտեսում ենք մեր մարմնի լեզուն:
Որոշ մարդիկ ավելի լավ են ստում, քան մյուսները: Եվ, չնայած, չկա համընդհանուր նշան, որը կարող է 100%-ով ապացուցել ինչ-որ մեկի սուտը, այնուամենայնիվ, Pressmedia.am-ն ընտրել է մի քանի կետ, որոնք կօգնեն ձեզ հասնել ճշմարտության եզրին:
1. Հույզեր
Հույզերը կարող են հանդես գալ ուշացումով` խոսակցությունից անմիջապես հետո: Չափից շատ հույզեր ցուցաբերելը նույնպես վկայում է ստախոսության մասին, օրինակ զարմանքը, որը տևում է 6 վայրկյանից ավել, դա արդեն կեղծ հույզ է:
2. Խոսակցության ընթացքում դեմքը կամ բերանը փակելը
Սա համարվում է մեր մարմնի լեզվի ամենապարզ ձևը, երբ խոսակիցը ձեռքով փակում է դեմքը կամ բերանը՝ ուրեմն ստում է:
3. Հաճախակի կրկնվող խոսք
Որոշ մարդիկ դժվարությամբ են արտահայտում իրենց մտքերը, և հենց հաճախակի կրկնվող մտքերն էլ կարող են վկայել այն մասին, որ զրուցակիցը ստում է:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram