Ղրղզստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՂրղզստանում 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ ծառայությունների տեղեկացմամբ, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 23:29-ն (Երեւանի ժամանակով 21:29-ին): Էպիկենտրոնը գտնվել է Բիշքեկից 294 կմ դեպի հարավ: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, շուրջ 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ղազախստանի Տարազ քաղաքում, ինչպես նաեւ Ալմա Աթայում եւ Տաշքենդում:
Օգոստոսին Ղրղզստանի տարածքում շուրջ 10 անգամ զգալի ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Ավելի վաղ երկրի ԱԻՆ-ը զգուշացրել էր 2015 թվականի երկրորդ կեսին մինչեւ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի վտանգի մասին: