Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան

Ուշադրության կենտրոնում

Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, գործազրկության մակարդակը բավականին կբարձրանա, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում։ Հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ ավելի արդյունավետ, ուժեղ տնտեսական օրենքներ, փոփոխություններ չեն ընդունվում»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձեռնարկությունների մեծ մասը գումարներ չունի աշխատավարձ վճարելու, ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար, արդեն իսկ կան նաև սնանկացման դեպքեր․ «Վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել»,- ասաց նա։

- Պարոն Մակարյան, արտակարգ դրության սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակում են այժմ գործատուները, ի՞նչ վնասներ է կրել բիզնեսը։ Տվյալներ ունե՞ք, թե քանի բիզնես է փակվել այս ընթացքում։

- Բիզնեսների փակման վերաբերյալ տվյալներ դեռ չունենք, բայց մենք 2 ամիս առաջ վերլուծություն ենք կատարել․ ձեռնարկությունների մոտ 86 տոկոսը նշել էր, որ իր գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 90 օր։ Այդ 90 օրը հուլիսի վերջին է ավարտվում, այսինքն, մենք դեռ պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե արդյոք կարողանում են իրենց գործունեությունը վերականգնել նախկին մակարդակին։ Բայց քանի որ զուգահեռ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը շարունակվել է, կարծում եմ, որ այդ ժամկետը կերկարի։ Բնականաբար, ավելի շատ տուժողը տուրիզմի, սպասարկման, հանրային սննդի ոլորտներն են, կարի ոլորտի որոշ ընկերություններ տևական ժամանակ չաշխատեցին։ Նաև պահածոյացման գործարանների մոտ խնդիրներ կան՝ պայմանավորված այլ երևույթներով, օրինակ, նախկինում վերցված վարկերի վերադարձելիության կամ նոր մթերումներ կատարելու համար գումարների բացակայությունը, ՌԴ-ում գների անկումը, որի պատճառով իրենց ապրանքները քիչ կամ էժան են վաճառվել, հատկապես՝ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ։ Մարդիկ դեռ անցյալ տարվանից վարկեր ունեն վերցրած, որոնք դեռ փակված չեն, հիմա մտածում եմ, որ աշնանը՝ խաղողի մթերման ժամանակ, այդ վարկերը դեռ չփակած` հիմա իրենք նոր վարկեր կվերցնե՞ն, թե՞ ոչ, կմթերե՞ն, թե՞ ոչ։ Սա կարող է կոլապսի բերել գյուղատնտեսության ոլորտում, շատ մեծ քանակի մթերքներ ուղղակի չմթերվեն, չվերցվեն վերամշակման համար։

- Տնտեսվարողների վատ վիճակը, բնականաբար, վատ է անդրադառնում նաև աշխատողների վրա։ Օրինակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված` ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից  50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու։ Կարո՞ղ է գործազրկության մակարդակն էլ ավելի բարձրանալ։

- Այդ ձեռնարկություններին ուղղված հարցումները, որ մենք կատարեցինք, նրանց մեծ մասը նշում էր, որ ինքը գումարներ չունի աշխատավարձ վճարելու և իր ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար։ Այո, բիզնեսը հնարավոր է չկարողանա վերականգնվել, գնա փակման, սնանկացման։ Ի դեպ, սնանկացման դեպքեր արդեն կան, կազմակերպություններ կան, որ իրենք իրենց սնանկ են ճանաչել կամ պետական մարմիններն են աստիճանաբար ճանաչում։ Այստեղ կարևոր է նաև, թե Կառավարությունը ինչպես են ուզում օգնել, որ վերականգնվի իրավիճակը։ Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, տարբեր նշանակություն ունեցել են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան, գերակշռող չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում՝ կապիտալ ծախսերը, պետական գնումների ծավալները ցածր մակարդակի վրա են։ Օրինակ, շինարարությունը կարող է շատ լավ գեներացնել ամբողջ շինարարական շղթայի զարգացումը՝ շինարարական նյութերի արտադրությունից մինչև ներմուծվող շինանյութերը, շինարարական պրոցեսները։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքների ուղղությամբ դանդաղ է գնում գործընթացը։ Կապիտալ ծախսերի բավականին մեծ թերակատարում է եղել։ ՀՀ-ն նաև շատ ուշադրություն պետք է դարձնի պարենային անվտանգության խնդիրներին, որովհետև Հայաստանը ավելի բլոկադայի մեջ գտնվող պետություն է՝ փակ սահմանների, Վերին Լարսի խնդրի առումով։ Տեղական արտադրությունները նաև կարելի էր զարգացնել՝ պետական աջակցություններով, որոնք բերեին պարենի ապահովման և գյուղատնտեսական ոլորտի զարգացման, վերամշակվող արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի։ Ես հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ կտրուկ, ավելի արդյունավետ, ավելի ուժեղ տնտեսական օրենքներ, նորմատիվներ կամ փոփոխություններ չեն ընդունվում։

- Հակաճգնաժամային միջոցառումներից խոսեցիք, այդ համատեքստում մեկ այլ հարց էլ է բարձրացվում, որ մենք 4-5 ամիս է արտակարգ դրության իրավական ռեժիմում ենք ապրում, բայց աջակցությունը միանվագ է եղել։

- Այո, և այսպես շարունակելը, տարին այդ ձևով ամփոփելը շատ բարդ կլինի բիզնեսի համար։ Տնտեսությունը երբ ընկնում է, տնտեսության անկումը վերականգնելը բավականին դժվար է։ Դրա համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձվի, որ այդ անկումը ուժեղ տեղի չունենա։

- ՊԵԿ-ը տվյալներ էր հրապարակել, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: Այսինքն` բիզնեսները փաստացի ամբողջ ծավալով չեն աշխատում, բայց հարկերը պետությունը վերցնում է, ընդամենը 2․3 % է քիչ հավաքագրվել։ Սա ավելի ծանր վիճակում չի՞ դնում բիզնեսին, հարկային արձակուրդներ չպե՞տք է տրամադրվեին։

- Իհարկե։ Մենք դեռ ապրիլ ամսից Կառավարությանը դիմել էինք ու բազմիցս ասել ենք, որ անպայման արձակուրդներ տրվեն, նույնիսկ հարկային բեռի թեթևացում իրականացվի։ Ես օրինակ առաջարկել էի 5 կարևոր օրենքներ վերանայել, որոնք շատ կարևոր են տնտեսության համար այս իրավիճակում՝ Հարկային, Աշխատանքային օրենսգրքերը, սնանկության, ներդրումների, ազատ տնտեսական գոտիների մասին օրենքները։ Սրանք կարող էին նախապայմաններ ստեղծել, որովհետև վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, առողջացնել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել։ Ենթադրենք գործատուները վերջին կոպեկները տվեցին հարկերին, չուզեցին տույժ ու տուգանքների ենթարկվել, բայց հետո՞, իրենք արդեն կանխիկ գումար չեն ունենա աշխատելու համար։ Այսինքն, եթե փող չկա, Կառավարության միջոցառումներից ոչ բոլորն են օգտվել, ուրեմն բիզնեսը բնականաբար կամ պետք է գնա շատ խիստ սահմանափակման՝ աշխատեղեր կրճատի, կամ պետք է ժամանակավոր դադարեցնի իր գործունեությունը։ Այս ռիսկերը կան։ Եվ ինչն է ցավալին, որ այս հարցերի շուրջ պետական մարմինները վերլուծություններ պետք է անեն, տեղեկությունը օգտագործվի, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս պրոցեսը չկա։

- Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, որի անհրաժեշտությունը տեսնում եք, ինչի հետևանքներ կլինեն։

- Ես ենթադրում եմ խնդիրների առաջացում կամ խնդիրների սրացում։ Առաջինը՝ տնտեսական անկում կլինի, երկրորդ՝ գործազրկությունը բավականին կարող է ավելանալ, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Երրորդը՝ ներքին սոցիալական վիճակը կարող է սրվել, չորրորդը՝ ՀՀ գյուղատնտեսությունը, եթե վերամշակման պրոցեսները չավարտվեն, կգնա աղքատացման, այսինքն` հատկապես գյուղական աղքատությունը կարող է ավելանալ։ Բայց ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հետևյալն է․ այսօր կորոնավիրուսի պայմաններում տնտեսության վերադասավորումներ են կատարվում աշխարհում, Հայաստանն էլ իր տնտեսությունը պետք է վերադասավորի՝ որոշակի ճյուղեր պետք է առաջ մղվեն, որոշակի ճյուղերի դերը պետք է հակառակը՝ նվազեցվի։ Այսօրվանից Կառավարությունը պետք է պատրաստվի հետկորոնավիրուսային իրավիճակում՝ որ ուղղությամբ պետք է աշխատի, բայց դա էլ չենք տեսնում։ Ես չգիտեմ Կառավարությունում ինչն է խնդիրը՝ տնտեսագիտական մտքի խնդիր է, թե գերատեսչության ղեկավարների խիզախության խնդիրն է, որ չեն խոսում, վախվորած են։ Վարչապետն էլ փորձում է ինչ-որ բաներ առաջ մղել, բայց այսօր հիմնականում կորոնավիրուսի օրակարգն է առաջ շարժվում, բայց օրակարգի մեջ պետք է լուրջ դերակատարություն ունենա տնտեսական մասը։

Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ ռուսաստանի հետ պետք է ունենանլ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան
Ամենադիտված