Ֆաբիուսը եւ Քերին քննարկել են համագործակցության ուժեղացումը ահաբեկչության դեմ մղվող պայքարում
ՄիջազգայինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը նոյեմբերի 17-ին Փարիզում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել Է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ուժեղացման հնարավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Լորան Ֆաբիուսը նոյեմբերի 17-ին ընդունել Է իր ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերիին: Հանդիպումը, որն կայացել Է Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից չորս օր անց, նվիրված Էր ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության ուժեղացմանը, մասնավորապես, Լիբիայում, եւ Սիրիայում ու Իրաքում, եւ «Իսլամական պետության» դեմ համաշխարհային հանրակցության գործողությունների քննարկմանը»,-ասված Է Նադալի հայտարարության մեջ:
Նոյեմբերի 17-ին ավելի վաղ Քերիին Ելիսեյան պալատում ընդունել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սպասվում Է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա ֆրանսիական պետության ղեկավարի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: