Անցած գիշեր ավելի քան 120 խուզարկություն է կատարվել Ֆրանսիայում
ՀասարակությունՖրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները նոյեմբերի լույս 17-ի գիշերը առնվազն 128 խուզարկություն են կատարել անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
«128 հուզարկություն՝ այս գիշերվա ընթացքում»,- նշել է նա France info ռադիոկայանի եթերում:
Կազնյովը նաև հայտնել է, որ ամբողջ երկրում անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում ներգրավված են 115 հազար ոստիկաններ, ժանդարմներ ու զինվորականներ:
Բացի այդ, Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ անցած ամառվա ընթացքում երկրում հաջողվել է կանխել ոչ պակաս, քան վեց ահաբեկչական գործողություն:
«Ամառվա ընթացքում կանխվել է այս տեսակի վեց ահաբեկչական գործողություն»,- հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: