ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձեւով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան

Հասարակություն

ԲՀԿ  փոխնախագահ Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։

Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Եւ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։ Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։ Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։
Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եք եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ։

 
«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC
Ամենադիտված