Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ


Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են

Ուշադրության կենտրոնում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի n 668-լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 668-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.

1) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«10. Գրասենյակի նպատակներն են՝

1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.

3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը:».

2) 11-րդ կետում՝

ա. 1-ին եւ 2-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը եւ գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական, մասնագիտական հմտությունների եւ փորձի գնահատման ու դասակարգման նպատակով քարտեզագրումը, ինչպես նաեւ սփյուռքի կառույցների հետ համահայկական օրակարգի ձեւավորումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության, այդ թվում՝ հայրենադարձության ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաեւ առաջարկությունների մշակումը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.»,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը եւ զարգացումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումն ու զարգացումը:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ եւ 6-րդ ենթակետերը,

3) 12-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություններ, իսկ առանձին բնագավառներում՝ Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին.»,

բ. 2-րդ ենթակետը «նախագծերը» բառից հետո լրացնել «եւ ռազմավարական նախաձեռնությունները» բառերով,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը եւ առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին տարբեր ոլորտներում համահայկական ցանցերի եւ կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ.»,

դ. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման եւ համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացման ուղղությամբ.»,

ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետի «գ» եւ «դ» պարբերությունները,

զ. 7-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7) սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման նպատակով՝ ըստ տարածաշրջանների չափագրում եւ քարտեզագրում է սփյուռքի ներուժը բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ աջակցում է սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.»,

է. 8-րդ ենթակետում «համախմբում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական ներուժի» բառերը փոխարինել «համախմբում է սփյուռքի ներուժի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) կառուցվածքում՝

1) դադարեցնել Եվրոպայի հայ համայնքների վարչության, Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը.

2) ստեղծել օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն.

3) սփյուռքի ներուժի հաշվառման եւ տեղեկատվական վերլուծությունների վարչությունը եւ սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման եւ իրականացման վարչությունը միաձուլել՝ ստեղծելով սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչություն.

4) համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխել ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության:

3. Այդ կապակցությամբ հավելվածի 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչությունը.

2) ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչությունը.

3) օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչությունը»,-ասված է որոշման մեջ:

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով
Ամենադիտված