Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներ Ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցն է Իրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել Հերթական անգամ մահապատիժ է իրականացվել Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Հրդեհի ահազանգ՝ Երևանի Իսակովի պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է


Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը

Հասարակություն

Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ 12 նախարարների 2019 թ-ի տարեկան հայտարարագրերը, որոնք հրապարակված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Ստորև առանձին-առանձին ներկայացված է, թե նախարարները նախորդ տարի որքան աշխատավարձ են ստացել, ինչ գործարքներ են կատարել, քանի անշարժ և շարժական գույք են հայտարարագրել և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյանը, 2019թ. տարեկան հայտարարագրի համաձայն, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել: Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8․5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Զարուհի Բաթոյանը քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, Զարուհի Բաթոյանի ամսեկան աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ստացվում է, որ Բաթոյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր, իսկ մնացածը՝ 10 մլն 597 հզր դրամը նախարարի պարգևատրումներն են:

Նախարար նշանակվելու պահին՝ 2019թ. հունվարին, երբ Բաթոյանը ներկայացրել է հայտարարագիր, նշել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան: Այժմ դրամական միջոցները կազմում են ավելի քան 21 մլն դրամ, պարգևատրումը՝ 10.6 մլն դրամ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Մինչ նախարար դառնալը, Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և ՊԵԿ-ում աշխատանքի դիմաց 2019 թվականին ստացել է 8 մլն 622 հազար դրամ աշխատավարձ, ևս 2 մլն 57 հազար դրամ այլ եկամուտներ՝ կրկին ՊԵԿ-ից։ Ընդհանուր, Ռուստամ Բադասյանը 2019 թ-ին 19․5 մլն դրամ աշխատավարձ  է ստացել ԱՆ-ից և ՊԵԿ-ից։

Արդարադատության նախարարն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։ 

Ռուստամ Բադասյանը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն ստացել է «Ամերիա» բանկից։

Տարեսկզբին Ռուստամ Բադասյանի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 849 եվրո, տարեվերջին՝ 340 դոլար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ Նա իր անվամբ տրանսպորտային միջոց չունի։

Տարվա սկզբին նախարարը ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ 32 հազար դոլար ավանդ։ Տարվա սկզբին իր բանկային հաշվին Թորոսյանը ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Արսեն Թորոսյանը նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարարը անշարժ և շարժական գույք չունի և ձեռք չի բերել 2019-ին։ Տարեսկզբին հայտարարագրել է  13 մլն կանխիկ դրամ, տարեվերջին՝ 20 մլն դրամ։

Նախարարությունից նախորդ տարի ստացել է 16 մլն 453 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 3 մլն 85 հազար դրամ կենսաթոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։

Ֆելիքս Ցոլակյանը 1993 թ-ից աշխատել է ԱԱԾ-ում, 2007 - 2013 զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ պաշտոնը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը ունի բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 2002 թ-ի արտադրության VOLKSWAGEN մարդատար մեքենա։

ԱԳ նախարարի բանկային հաշվին տարվա սկզբին եղել է 19 հազար դոլար, 3 մլն 265 հազար դրամ, տարեվերջին՝ 18 հազար դոլար, 11 մլն 560 հազար դրամ։

Նախորդ տարի Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ից ստացել է 16 մլն 776 հազար դրամ աշխատավարձ և հավասարեցված այլ վճարներ։

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյանը թեև 2020 թ-ի մայիսի 5-ին հրաժարական է ներկայացրել, սակայն նրա հայտարարագիրը Tert.am-ը ներկայացնում է, քանի որ ամբողջ 2019 թ-ի ընթացքում նա զբաղեցրել է ՇՄ նախարարի պաշտոնը։

Շրջակա միջավայրի նախկին նախարարը ունի բնակարան և ավտոկայանատեղի Ավան վարչական շրջանում, որոնք ձեռք է բերել  2018 թ-ի նոյեմբերին։ Տարեսկզբին Էրիկ Գրիգորյանը 2 տրանսպորտային միջոց է ունեցել՝ 1997 թ-ի OPEL և 2015 թ-ի արտադրության TOYOTA։ 2019 թ-ի մարտին նա 5 մլն դրամով վաճառել է TOYOTA մակնիշի մեքենան։

Էրիկ Գրիգորյանը նախորդ տարի «Բայկ» ՍՊԸ-ին տարեսկզբին հանձնել է ավելի քան 38 հազար եվրո փոխառություն։ Ի դեպ, «Բայկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը հենց Էրիկ Գրիգորյանն է, սակայն նա նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել Նանե Շահնազարյանին։

Գրիգորյանի բանկային հաշվին տարեսզկբին առկա էր՝ 7․4 մլն դրամ, 896 շվեյցարական ֆրանկ, տարեվերջին՝ 13․8 մլն դրամ, 3000 եվրո, 896 շվեյցարական ֆրանկ։ Նա նաև հայտարարագրել է 3 մլն կանխիկ դրամ։

Շրջակա միջավայրի նախարարությունից նախորդ տարի ստացել է 18 մլն 428 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 1․8 մլն դրամ այլ եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից և 23 հազար դոլար «Ամերիա» բանկից։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս՝ Դիլիջանում և Ջրվեժում,  1 անշարժ գույք Ջրվեժում, 1 ավտոտնակ, 1 այգետնակ։

Նախարարը տարվա սկզբին ունեցել է 5500 եվրո և 15 հազար դոլար ավանդ, տարեվերջին՝ 1000 եվրո, 15 հազար դոլար ավանդ։ Տրված փոխառությունների դիմաց տոկոսից ստացել է 818 հազար դրամ եկամուտ։ Տիգրան Խաչատրյանը 2019 թ-ին նաև գնել է 27 հազար դոլարի պարտատոմսեր։

Նրա բանկային հաշվին առկա է 302 դոլար և 1․2 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 23 հազար դոլար։ Աշխատանքի դիմաց Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է 16 մլն 778 հազար դրամ եկամուտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունը անշարժ գույք և տրանսպորտ չունի։ Բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է  1․2 մլն դրամ, տարեվերջին՝ 4․2 մլն դրամ։  Եվս 1․2 մլն դրամ կանխիկ դրամ է հայտարարագրել։

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարությունից 2019 թ-ին ստացել է 16 մլն 876 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 142 հազար դրամ եկամուտ էլ ստացել է Երևանի պետական համալսարանից։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը մինչև նախորդ տարեսկիզբ անշարժ գույք չի ունեցել,  իսկ 2019 թ-ի հունվարին Նոր Նորքում բնակարան է նվիրատվություն ստացել։ Նախարարը նաև 2003 թ-ի TOYOTA մարդատար մեքենա է հայտարարագրել։

Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 577 հազար դրամ, տարեվերջին՝ 8․5 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 2․8 մլն, տարեվերջին՝ 3․5 մլն դրամ։

Պաշտպանության նախարարը 2019 թ-ին 12 մլն 791 հազար դրամ աշխատավարձ է ստացել, ևս 7․1 մլն դրամ Դավիթ Տոնոյանը նորից ՊՆ-ից այլ եկամուտներ է ունեցել, ինչպես նաև 1․9 մլն դրամ կենսաթոշակ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախարարը հայտարարագրել է 2 բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որոնցից մեկը նվիրատվություն է ստացել 2019 թ-ին։ Հակոբ Արշակյանի հայտարարագրում նաև ներկայացված է 2001 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար մեքենա։

Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1․9 մլն դրամ, տարեվերջին՝ 3․2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 25 մլն դրամ, տարեվերջին 9․5 մլն դրամ։

Նախարարությունում աշխատանքի դիմաց Հակոբ Արշակյանը 2019 թ-ին ստացել է 16 մլն 775 հազար դրամ եկամուտ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Ատոմ Ջանջուղազյանն ունի 1 անշարժ գույք Աջափնյակում, 1 բնակարան Ծաղկաձորում, ինչպես նաև 2011 թ-ի արտադրության MITSUBISHI մարդատար մեքենա։ 

Ֆինանսների նախարարը տարեսկզբին հայտարարագրել է 8․4 մլն դրամ, 24 500 դոլար, 12 800 եվրո կանխիկ գումար, տարեվերջին՝ 10․3 մլն դրամ, 25 000 դոլար, 10 000 եվրո։

Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարի 15 մլն 196 հազար դրամ եկամուտ է ստացել նախարարությունից, 2 մլն 260 հազար դրամ՝ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ի 10 տոկոս շահաբաժնից։

Տարածքայն կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

Ավելին՝ այստեղ

Տնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներԿամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցն է Իրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել Ինձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Հերթական անգամ մահապատիժ է իրականացվելՓոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Հրդեհի ահազանգ՝ Երևանի Իսակովի պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ ՄխիթարյանԼապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի․ Տուսկ «ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըՌուսաստանը ՆԱՏՕ-ին վերաբերվում է որպես թշնшմական դաշինքի. Պեսկով Իրանը Ֆիլիպինների դրոշի ներքո գտնվող նավերին Հորմուզի նեղուցով անցնելու հնարավորություն կտա. Իրանի ԱԳՆ ԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ հիմնարար պայմանագրերից դուրս գալուն IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում MPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունՀայտնի է, թե Փաշինյանն ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը
Ամենադիտված