5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում
Ուշադրության կենտրոնում5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի արևմուտքի Լևկադա և Կերկիրա կղզիների մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր հունական Լևկադա կղզու առափնյա շրջանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Աթենքի համալսարանի լաբորատորիան նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:10-ին (Երևանի ժամանակով ժամը 11:10-ին): Տուժածների վերաբերյալ տեղեկատվության առայժմ չկա:
Երկրաշարժի օջախը գտնվում էր Լևկադայից 11 կիլոմետր հարավ-արևմուտք, Պրևեզայից՝ 38 կիլոմետր հարավ և Աթենքից՝ 290 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Հունաստանի արևմտյան ծովափի կղզիները ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում, բայց այժմ տուրիստական սեզոնն ավարտվել է: