Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում

Ուշադրության կենտրոնում

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները դրամատիկ ընթացք են ստանում։ ՍԴ-ն կազմաքանդելու իշխանության հակաօրինական օպերացիային երեկ միացավ նաեւ ոստիկանությունը։ Ստանձնելով սահմանադրական նորմերը մեկնաբանելու լիազորություն՝ ոստիկաններն արգելեցին դատարան մտնել ՍԴ անդամ Հրանտ Նազարյանին, պարզաբանեցին, թե նա պաշտոնավարել է ավելի քան 12 տարի, հետեւաբար, ԱԺ-ում օրերս ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետք է հեռանա։ Հիշեցնենք, որ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի ու Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ըստ սահմանադրական փոփոխությունների, դադարեցվում են, բայց քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ չեն մտել, նրանք համարվում են ՍԴ անդամներ եւ կարող են գնալ աշխատանքի։ 

Արմեն Սարգսյանը, ինչպես հայտնի է, հրաժարվեց ստորագրել ՍԴ-ի մասին օրենքը, դեռ պարզ էլ չէ՝ ուղարկելո՞ւ է այն ՍԴ, թե՞ 21 օր անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է  հրապարակելու։ Այլ հարց է, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն, որ եթե այդ անդամները 21 օր էլ պաշտոնավարեն ու գնան աշխատանքի, այդ ընթացքում ՍԴ-ում կարող են ճակատագրական որոշումներ կայացնել․ նախ՝ վարույթ ընդունել ԲՀԿ-ի դիմումը, որով վիճարկում են իշխանությունների ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը, եւ, որ ամենակարեւորն է՝ հուլիսի 7-ին վճիռ կայացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՍԴ-ի շուրջ այս ամբողջ «բոլոլան» սարքել են հենց Քոչարյանի գործի պատճառով։

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ՝ հուլիսի 7-ին նշանակված նիստը հետաձգելու միջնորդությամբ։ «ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցին։ Սահմանադրական դատարանի գրասենյակը ստացել է նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը՝ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը եւ նշեց, որ սահմանված կարգով դրան ընթացք կտրվի։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի գրությունը հասցեագրված է դատավոր Աշոտ Խաչատրյանին, ում իշխանություններն օրեր առաջ շտապեցին «շնորհավորել» ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ։ Էդգար Ղազարյանը, հղում անելով ՍԴ աշխատակարգին, հիշեցրեց, որ նիստի օրերը նշանակում, փոխում, դիմումների քննությունը վարույթ ընդունում կամ մերժում են աշխատակարգային որոշմամբ, հետեւապես՝ ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ինքնին բավարար չէ նիստը հետաձգելու համար, այլ անհրաժեշտ է, որ իրավազոր մարմինը նման որոշում կայացնի, ինչի համար էլ անհրաժեշտ է քվորում։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը, մինչդեռ, ասում է, որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության մասնակիցների կողմից նիստ հետաձգելու եւ հավելյալ ժամկետ խնդրելու գործիքակազմ չի նախատեսում։ Բացի այդ, նկատում է․ «Չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հրապարակումից հետո ԱԺ մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ դատախազությունը հանդես էին եկել հայտարարություններով, որոնք չնայած աղերս չունեին հրապարակված խորհրդատվական կարծիքների էության եւ բովանդակության հետ, այնուամենայնիվ, իրացվել էին: Միաժամանակ, այս ողջ ժամանակահատվածում երբեւէ չէր բարձրաձայնվել անգլերեն փաստաթղթերի թարգմանության հարցը, այդ թվում՝ երբ հնչում էին գնահատականներ նշված փաստաթղթերի վերաբերյալ: Հայերեն թարգմանություն չէր պահանջվել նաեւ ՎՀ խորհրդատվական մեկ այլ կարծիքի վերաբերյալ, որը վերաբերում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցին: Հուսով ենք, որ հայտարարությունն իսկապես վերաբերում էր տեխնիկական խնդրի, եւ, իսկապես, այսօրվա դրությամբ ԱԺ տրամադրության տակ չէ հիշյալ փաստաթղթերի որեւէ թարգմանություն․ հակառակը կենթադրի սույն գործով պատասխանողի դատավարական պարտականությունների եւ/կամ իրավունքների չարաշահման մասին: Ստիպված եմ հիշեցնել նաեւ, որ 2020 թ․ հունիսի 22-ին արդեն իսկ պարզ էր, որ հուլիսի 7-ին նշանակված է դատաքննություն, սակայն ո՛չ այդ օրը, ո՛չ դրան հաջորդող օրերին այդպես էլ նման հայտարարություն չէր կատարվել»։
Հիշեցնենք, որ սույն գործով մեկ այլ միջնորդություն էլ հունիսի 25-ին ներկայացրել են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները՝ հրաժարվելով դիմումից, սակայն դրա քննարկումը հունիսի 30-ին նախատեսված աշխատակարգային նիստում տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով։ ՍԴ-ն ունի 9 դատավոր, որոնցից 3-ի լիազորությունները, Ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությամբ, դադարեցված են համարվում, իսկ ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մուտք գործել ՍԴ շենք, թեեւ կան նրանց մակագրված գործեր, ամրակցված գույք։ Եվս 2 դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը, գտնվում են արձակուրդում։

Կրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերըՍիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԲժիշկը խոսել է փքվածության հիմնական պատճառների մասինԱhաբեկչական հարձակում Պակիստանում, զnhվել է 7 մարդԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են
Ամենադիտված