Հզոր պայթյուն Բրյուսելում
ՄիջազգայինԲրյուսելի Մոլենբեկ շրջանում, որտեղ իրականացվում է ոստիկանության հատուկ գործողություն, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պայթյունը լսվել է շրջափակման վայրից բավականի հեռու:
«Ոստիկանության հատուկ գործողությունն այսօր իրականացվում է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում, որը հիմնականում բնակեցված է Մարոկկոյից և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներից գաղթած մարդկանցով: Համայնքում ստեղծվել է ավելի քան 300 մետր երկարություն ունեցող անվտանգության պարագիծ: Մի քանի րոպե առաջ պարագծի խորքից հզոր պայթյուն է հնչել: Բազմաթիվ ոստիկաններ շտապել են այդ գոտու խորքը, դեռևս ոչ մի հայտարարություն չի արվել»,- ասել է գործակալության թղթակիցը:
Հիշեցնենք՝ այսօր Բրյուսելում իրականացվել է Բելգիայի ոստիկանության գործողությունը՝ ուղղված Փարիզում ահաբեկիչների ենթադրյալ մեղսակիցների ձերբակալմանը: Մոլենբեկում ոստիկանները գրոհել են ահաբեկիչների մեղսակիցներից մեկի տունը:
Համայնքում ուժայինները փնտրում են Փարիզում ահաբեկչությունների կազմակերպման մեջ ներգրավված անձանց: Ինչպես հայտնի է դարձել՝ կա տեղեկություն, որ համայնքում կարող է թաքնվել կասկածյալը: