Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը դառնում է ավելի ներկայացուցչական

Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում նոյեմբերի 14-15-ն անցկացված Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 15-րդ հոբելյանական միջազգային հուշամրցաշարն ավարտվեց հետեւյալ արդյունքներով. 50 կգ ք/կ չեմպիոն դարձավ արմավիրցի Հայկ Բադալյանը, 55 կգ ք/կ` ջրվեժցի Մխիթար Գրիգորյանը, 60 կգ ք/կ` արտաշատցի Գեւորգ Թադեւոսյանը, 66 կգ ք/կ` վրաստանցի Թոռնիկե Կվինիկաձեն, 74 կգ ք/կ` վրաստանցի Տարիել Գափրինդաշվիլին, 84 կգ ք/կ` երեւանցի Սարգիս Հովսեփյանը, 96 կգ ք/կ` վրաստանցի Գիվի Մաթչատաշվինլիչն եւ 120 կգ ք/կ` վրաստանցի Զարիկո Թուրթաշվիլին: Մրցանակային տեղեր նվաճած ըմբիշները ստացան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ, նաեւ հուշանվերներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն անդրադառնալով արտաշատցի մարզիկներին նկատեց, որ մասնակից 12 ըմբիշներն էլ ուժեղ, մասնագիտական բարձր որակներ ունեցող մարզիկներ են, սակայն նրանք 2-3 տարով փոքր էին մասնակիցներից: «Մրցաշարի ընթացքում մեր դպրոցի սաներից աչքի ընկան հատկապես Գեղամ Գալստյանը եւ Արման Անդրեսայանը, ովքեր ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանիների չեմպիոններ են: Նրանք շատ հզոր տղաների հետ մ րցեցին` զիջելով միայն չնչին միավորներով: Վստահ եմ, որ հաջորդ տարի ունենալու ենք շատ բարձր ցուցանիշներ»,-ասաց նա: Դպրոցի տնօրենն ընդգծեց, որ տարեցտարի Ռազմիկ Գոլեցյանի անվան հուշամրցաշարը դառնում է ավելի ներկայացուցչական, ինչը խոսում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արտաշատում ազատ ոճի ըմբշամարտի զարգացման մասին: Այս տարի հուշամրցաշարին ցանկություն էին հայտնել մասնակցելու նաեւ Իրանական Իսլամական Հանրապետությունից, սակայն պայմաններից ելներով նրանց հրավեր չուղարկվեց:

Միջոցառմանը, որին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի, ԼՂՀ-ի, ինչպես նաեւ Վրաստանի, Դաղստանի, Օսիայի թիմերը` 130 մասնակցով, ներկա էին եւ մարզիկների մրցելույթին հետեւեցին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի նախարարության օլիմպիական մարզաձեւերի վարչության պետ, մրցաշարի գլխավոր մրցավար Լյովա Վարդանյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ՀՀ երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը,  ՀՀ պատանեկան հա վաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը, աշխարհի վետերանների տասնակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, Ռազմիկ Գոլեցյանի սաները, հյուրեր, այլք: Միջոցառմանը ներկա էին Գոլեցյանի այրին` Անուշ Գոլեցյանը, նրա ընտանիքի անդամները:

Տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են ընդգրկվում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց: Նրա գործն այսօր շարունակում է որդին` Ռաֆիկ Գոլեցյանը եւ դպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը: Տարվա ընթացքում բազմից Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ ըմբիշները մեկնում են մրցումների, եւ վերադառնում բարձր արդյունքներով: Մարզադպրոցն այսօր ունի 252 սան, ովքեր ուսանում են ազատ ոճի ըմբշամարտ եւ բաստկետբոլ սպորտաձեւերում: Մարզիկներին մարզում են 15 մարզիչներ: Սպորտդպրոցն Արտաշատում գործում է 1993 թվականից:

Լիլիթ Մաճկալյան

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ
Ամենադիտված