Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Մերկելը հայտարարել է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին, չնայած նրա «ապակայունացնող մեթոդներին»

Միջազգային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Բեռլինը պետք է շարունակի «կառուցողական երկխոսությունը» Ռուսաստանի հետ, չնայած Մոսկվայի կողմից օգտագործվող «ապակայունացնող մեթոդներին»: Գերմանիայի կառավարության ղեկավարը դրանում վստահություն է հայտնել եվրոպական վեց թերթերի հետ հարցազրույցում, հայտնում է DW-ն:

Մերկելը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի Դաշնության կողմից անցկացվող «ապատեղեկատվական քարոզարշավների» վրա, ինչպես նաեւ հիշեցրել է չեչենական ծագումով Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը, որը անցած օգոստոսին գնդակահարվել էր Բեռլինի կենտրոնում: Այս գործով Գերմանիայի դաշնային դատախազությունը հունիսի 18-ին Ռուսաստանի կառավարությանը սպանություն պատվիրելու մեղադրանք է առաջադրել։

«Բեռլինի Տիերգարտեն զբոսայգում տեղի ունեցած սպանությունն ակնհայտորեն լուրջ դեպք է, որի համար մեղավորները ներկայում պարզվում են»,- ընդգծել է ԳԴՀ կանցլերը: «Ամեն դեպքում, մենք ընդունում ենք, որ հիբրիդային պատերազմը եւ ապակայունացման մեթոդները Ռուսաստանի կողմից վարքագծի օրինակ են»,- հավելել է նա:

Միաժամանակ, գերմանացի քաղաքական գործիչը կարծում է, որ «կան Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական երկխոսությունը շարունակելու հիմնավոր պատճառներ»: «Այնպիսի երկրներում, ինչպիսին Սիրիան եւ Լիբիան են, որոնք անմիջապես մոտ են գտնվում Եվրոպային, Ռուսաստանի ռազմավարական ազդեցությունը մեծ է: Հետեւաբար, ես կշարունակեմ ձգտել համագործակցության»,- պարզաբանել է գերմանական կառավարության ղեկավարը:

Զելիմխան Խանգոշվիլին (Տորնիկե Քավթարաշվիլի), որը նախկինում ՌԴ կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով, մեկնել էր Գերմանիա այն բանից հետո, երբ 2015-ին Վրաստանում նրա հանդեպ հերթական մահափորձն էր կատարվել: Նրան գնդակահարել էին Բեռլինի Փոքր Տիրգարտեն այգում՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին: Ենթադրյալ մարդասպանը, որը Ռուսաստանի քաղաքացի է, նույն օրը կալանավորվել էր Բեռլինում:

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը եւ Անգելա Մերկելը հունիսին ավելի վաղ չեն բացառել այս կապակցությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

 

 

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված