Հայտնի է Փարիզի ահաբեկչության մահապարտների 20 հանցակցի մասին
ՄիջազգայինՖրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված է առնվազն 20 մարդ, նրանցից երկու տղամարդ այցելել է Սիրիա: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ 20-ամյա մահապարտը, ով պայթեցրել է իրեն Stade de France-ի մոտ, Բիլյալ Հադֆին՝ վերջերս Մերձավոր Արևելքից վերադարձել է Բելգիա:
Մեկ ուրիշ ահաբեկիչ, ով մասնակցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի մի շարք հարձակումներին, Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի Իսմայիլ Օմար Մոստեֆան, ութ անգամ հայտնվել է ոստիկանության բաժանմունքում՝ մանր իրավախախտումների համար:
Ֆրանսիական հետախուզության տվյալներով՝ 2013 թ տղամարդը մեկնել է Սիրիա, ինչից հետո նրա հետքը կորել է:
Ավելի վաղ պարզվել է ահաբեկչություններ իրականացրած ևս մեկ անձի ինքնությունը: 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը «մահապարտի գոտի» է գործի դրել Փարիզի Վոլտերի ծառուղում:
Associated Press-ի հաղորդմամբ՝ Փարիզում ահաբեկչություններից հետո ոստիկանությունը մի քանի ժամ անց Բելգիայի սահմանի վրա կանգնեցրել է մեքենան, որում եղել է Աբդեսլամը, սակայն հարցաքննությունից և փաստաթղթերի ստուգումից հետո նա ազատ է արձակվել