Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը, նախնական տվյալով, բռնկվել է հրավառության պատճառով։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը քիչ առաջ ժամանել է դեպքի վայր։
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ։
Նշենք, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է առնվազն 10 մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, հուշահամալիրի մոտ։