ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Թրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու


Փաշինյանի հրաժեշտն իրականությանը․ սպառանալու փոխարեն՝ արտահերթ ընտրություններ անցկացրու

Ուշադրության կենտրոնում

Քաղաքական էքսցենտրիզմը Նիկոլ Փաշինյանի բնավորության նոր գիծը չէ։ Պոպուլիզմը, շանտաժը, էպատաժը Նիկոլին ուղեկցել են նրա գործունեության ողջ ընթացքում, եթե նույնիսկ մեկ անգամ նրան հաջողվեց հեղափոխություն «նվեր ստանալ» ՝ նախկին համակարգի փլուզման հետևանքով։
Ես, օրինակ, շատ էի ուզում այսօր լսել անցյալ տարվա բյուջեի կատարողականը՝ հասկանալու համար արդյոք փուչի՞կ է տնտեսական հեղափոխությունը, թե՞ անտեսանլի հրաշք, որին կայացմանը խանգարեց կորոնավիրուսը։
Բայց խորհրդարանի պատերից դուրս ընդդիմության միավորումն ու իշխանության դղյակներից դուրս Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը լրիվ հունից հանել են վարչապետին, որն այսօր խորհրդարանում պատերազմ հայտարարեց բոլոր նրանց, ովքեր սպառնում են իր իշխանությանը, որը, թերևս, մնացել է հեղափոխության միակ «նվաճումը»։
«Արտակարգ դրության պայմաններում, երբ խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, քննադատությունների, ՄԻՊ-ի հորդորներին, նաև այլ հորդորներին ականջալուր լինելով՝ հանեցինք այդ սահմանափակումները և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է, Կառավարության կայացրած այդ սխալը․ ընդդիմության հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով հանել ենք այդ սահմանափակումները: Մամուլի ազատությունից, այդ սոցիալական ցանցերի ազատությունից մենք չենք պատրատսվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել նաև այն մասին, որ դրանք մարդկանց մղում են մահվան»,- այսօր ԱԺ ամբիոնից ասել է Փաշինյանը:
Պատկերացնո՞ւմ եք, այս անհեթեթ միտքն արտահայտում է երկրի ղեկավարը ու փորձում է բոլորին համոզել, որ հակահամաճարակային քաղաքականությունը տապալվել է ոչ թե կառավարության ապաշնորհության, «տնական արաղով» կորոնավիրուսը բուժելու փաշինյանական «հեքիմության», այլ՝ ընդդիմության օբյեկտիվ քննադատության ու մամուլի պատճառով։ Ու պարզ է, չէ՞, որ Փաշինյանի ավտորիտար մտասևեռումների իրական թիրախներ են դառնում ընդդիմությունն ու ԶԼՄ-ները։
Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ առաջին դեմքը թիվ մեկ ամբիոնից հաթաթա տա այն դատավորին, որը համարձակվել է ազատության մեջ թողնել ընդդիմության առաջնորդին, խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին՝ այսպիսով վերջինիս ազատազրկելու ուղղակի պատվեր իջեցնելով Վերքաննիչ դատարանին։ Ո՞վ է թույլ տվել գործադիր իշխանության ղեկավարին նման ուղղակի ցուցումներ տալ ու սպառնալ դատական իշխանությանը։ Սա իրավական երկի՞ր է, թե՞ Նիկոլի ֆեոդալական տարածքը, որտեղ միանձնյա որոշումներ կայացնողը նա է։
«ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որևէ մեկի համար»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարում էր Փաշինյանը։ Իյա, իսկապե՞ս, բա ասո՞ւմ էիր՝ 2018-ի ընտրությունները բացառաիկ օրինական են եղել, թե՞ այդ ընտրություններից առաջ Ծառուկյանի հետ հուշագիր էիր ստորագրել՝ ընտրակաշառքը լեգիտիմացնելու մասին։ Ուրիշին ստախոսության մեջ մեղադրելուց առաջ՝ լավ կլինի բացահայտես, թե ե՞րբ ես ստել՝ 2018-ի ընտրությունների ժամանա՞կ, թե՞ հիմա։
Կամ ո՞ւմ ես սպառնում հանրահավաքով։ Քեզ ժողովուրդը բարձր ռոճիկ է տալիս, որ երկիրն արդյունավետ կառավարե՞ս, թե՞ քաղաքական շանտաժով զբաղվես՝ քաղաքացիական բախումներ հրահրելով։ Քեզ ո՞վ է իրականությունից այնքան կտրել, որ էս գլխից որոշել ես, թե որ ուժերը պետք է ներկայացված լինեն խորհրդարանում՝ բոլորին առաջարկելով «ղազագրով» հավատարմության երդում տալ քեզ։
Ուզո՞ւմ ես անկեղծ իմանալ, թե հասարակության քանի տոկոսն է քեզ հավատում՝ իրական կյանքում, ՖԲ-ից դուրս։ Խնդրեմ՝ արտահերթ ընտրություններ նշանակիր ու երկու բան կշահես՝ կվերադառնաս իրականություն և ընդդիմության լիդերի կարգավիճակում ուզածիդ չափ հանրահավաքներ կանես։

ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա Կոստանյան
Ամենադիտված