Նեպալում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել Է 8,6 հազարը
ՄիջազգայինՆեպալում ապրիլի 25-ին եւ մայիսի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհ Է դարձել 8 հազար 622 մարդ: Այդ մասին մայիսի 20-ին Twitter-ի իր Էջում հաղորդել Է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը: Ավելի վաղ նշվում Էր 8 հազար 583 զոհվածների մասին:
Ըստ վերջին տվյալների՝ վիրավորվել Է 16 հազար 808 բնակիչ: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում զոհվել Է 1216 մարդ: Ավելի քան 490 հազար շենք ամբողջովին ավերված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: