Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել


Վարչապետի աշխատակազմի կեղծիքը՝ ԵԽ և ԵՀ նախագահների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված համատեղ նամակի առնչությամբ. AntiFake.am

Ուշադրության կենտրոնում

AntiFake.am-ը գրում է.

«Այսօր՝ հունիսի 24-ին, մի շարք լրատվականների կողմից հրապարակվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների համատեղ նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին։ Նամակը վարչապետի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում վերնագրել է՝ «Մենք խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը»։ Բացի «Հայկական ժամանակ»-ից՝ նամակը նույն վերնագիրն է ստացել նաև իշխանական քարոզչական factor.am-ում, newmedia.am-ում, shabat.am-ում, azat.tv-ում և այլ լրատվականներում։

Նամակը մեծ ակտիվությամբ տարածվել է նաև իշխանական պատգամավորներների կողմից, որոնք այն ներկայացնում են որպես պաշտոնական Բրյուսելի կողմից վերջին երկու օրերին Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գործողություններին ուղղված ողջույնի խոսք։

Նամակը հրապարակվել է նաև Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ կից նկարով, որի վրա գրված է. «Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»։
 


 

Իշխանական «թեքում» ունեցող լրատվականներում վերնագրի ընտրությունը և իշխանական պատգամավորների մեկնաբանությունները աչք են ծակում հատկապես այն առումով, որ վերջին օրերին իրավական հանրույթը և հասարակական-քաղաքական շրջանակները կոշտ գնահատականներ են տալիս հունիսի 22-ին ԱԺ իմքայլական պատգամավորների կողմից ընդունված «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է, որ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի պաշտոնավարել ՍԴ դատավորի կարգավիճակում։ Գործընթացը գնահատվել է որպես սահմանադրական կարգի տապալում և իշխանության յուրացում։ Այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը նույնպես հանդես է եկել քննադատական կարծիքով, նշելով, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։

Ահա այս ամենից հետո դաշտ նետվեց եվրոպական կառույցների ղեկավարների մի նամակ, որը, ինչպես պարզ է դառնում մամուլի հրապարակումներից, թարգմանվել է վարչապետի աշխատակազմի կողմից և տրամադրվել լրատվամիջոցներին։
 

Նամակի բովանդակությունը

Նամակի հեղինակները նախ շնորհակալություն են հայտնում վարչապետին Եվրոպայի օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար, ապա խոսում են Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ սերտ հարաբերությունների մասին. «Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»,- նշվում է նամակում։  

«Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է:

Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»,- եզրափակվում է նամակը։
 

Նամակի հետ կապված մանիպուլյացիաներ

Նկատենք, որ որևէ լրատվականում, ոչ էլ Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշված չէ, թե երբ է նամակն ուղղվել վարչապետին։

Առաջին տպավորությունը, որն ընթերցողը ստանում է նշված վերնագրով հրապարակումը կարդալուց առաջ, այն է, որ նամակը վերաբերվում է ՍԴ-ի շուրջ գործընթացներին։ Համենայն դեպս հասկանալի է, որ, օրինակ, Փաշինյանի ընտանեկան թերթը, որն ընտրել է նշված վերնագիրը, հետապնդել է այդ նպատակը։ Նույնը կարելի է ասել Կառավարության ֆեյսբուքյան էջի համար։

Մինչդեռ արդեն նամակի հայերեն թարգմանության բուն տեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս բոլորովին այլ բան և առաջացնում մի շարք հարցեր։ Օրինակ՝

- ինչու՞ հրապարակումներում չի նշվում, թե կոնկրետ երբ է վարչապետը ստացել նամակը։

- եթե այն ստացվել է հունիսի 24-ին, ինչու՞ են նամակի հեղինակները վարչապետի կողմից մայիսի 9-ին ուղարկված շնորհավորանքին (մայիսի 9-ը նշվում է որպես Եվրոպայի օր) պատասխանում միայն հունիսի 24-ին՝ շնորհավորանքից ավելի քան 1.5 ամիս անց,

- արդյո՞ք «վարչապետի բարեփոխիչ գործունեությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամուր հիմքերի վրա շարունակելու խրախուսանքը» որևէ առնչություն ունի Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացների, մասնավորապես՝ իրավաբանական հանրույթի կողմից բազմաթիվ քննադատությունների արժանացած «Սահմանադրական դատարանի հարցը լուծելու» օրենսդրական փաթեթների ընդունման հետ, որը մասնագետների գնահատմամբ իրականացվել է հակասահմանադրական եղանակով։

Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար AntiFake.am-ը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին խնդրեց տրամադրել ԵԽ և ԵՀ պաշտոնյաների կողմից վարչապետին ուղղված նամակի բնօրինակը։ Հարցին, թե երբ է ստացվել նամակը, Խաչատրյանը պատասխանեց, որ ստացել են մի քանի օր առաջ՝ խոստանալով ճշտել հստակ օրը և հայտնել մեզ։ Մենք խնդրեցինք տրամադրել նամակի անգլերեն տարբերակը (Արմեն Խաչատրյանի հետ զրույցից հասկանալի էր, որ գոյություն ունի նամակի անգլերեն տարբերակ), մինչդեռ վարչապետի աշխատակազմը մեզ տրամադրեց նամակը ֆրանսերեն տարբերակով։

Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նամակը վարչապետի աշխատակազմում մուտքագրվել է հունիսի 22-ին, այսինքն՝ մամուլին տրամադրելուց 2 օր առաջ։


Նամակը վարչապետին ուղղվել է առնվազն 1 շաբաթ առաջ

Նամակի բնօրինակ ֆրանսերեն տարբերակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչապետի աշխատակազմը խաբեություն է իրականացրել և նամակի ոչ ամբողջական թարգմանությունն է տրամադրել լրատվամիջոցներին։ Մասնավորապես, նամակի հայերեն թարգմանությունից դուրս է մնացել վերջին պարբերությունը, որում ասվում է.
 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ տեսնել առաջիկայում Արևելյան գործընկերության առաջնորդների` հունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսին, որի ընթացքում կքննարկենք հաջորդ մի քանի տարիների մեր առաջնահերթությունները:
Խնդրում ենք` ընդունեք մեր խորին հարգանաց հավաստիքը»:

(“Nous nous réjouissons de vous revoir bientôt à l'occasion de la vidéoconférence des dirigeants du Partenariat oriental ce 18 juin, oû nous discuterons de nos prorités pour les procheines années.
Veuillez accepter l'assurance de notre haute considération”.)


Սա նշանակում է, որ նամակը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վարչապետին հղել են հունիսի 18-ից առաջ, քանի որ նամակում խոսվում է «առաջիկայում՝ հունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսի մասին»։ Այսինքն՝ առնվազն 1 շաբաթ առաջ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նամակում խոսվում է վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրոսուվ հիվանդանալու և ապաքինվելու մասին, կարող ենք ենթադրել, որ նամակը գրվել է հունիսի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։

Սա այն ժամանակահատվածն է, երբ անգամ հրապարակային ներկայացված չէր Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետները փոփոխելու աղմկահարույց օրենսդրական փաթեթը, ինչպես նաև տեղի չէր ունեցել ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ՝ օրենսդրական փաթեթն ԱԺ-ում անցկացնելու գործընթացը։ Հետևաբար, այս նամակը որևէ աղերս չունի ՍԴ հարցի հետ։
 

Պաշտոնական նամակում ամսաթվային կեղծի՞ք, ու՞մ կողմից

Հետաքրքիր է, որ մինչև նամակը մեզ տրամադրելը Խաչատրյանը նշել էր, որ նամակը մուտքագրվել է վարչապետի աշխատակազմի կողմից հունիսի 22-ին։ Սակայն նամակը ստանալուց հետո նկատեցինք, որ մեզ տրամադրված պաշտոնական նամակի վրա նշված է «22.06.2020» ամսաթիվը, որը, ի դեպ, ձևով չի համընկնում ամբողջական նամակի տառատեսակի և տառաչափի հետ։ Եվս մեկ անգամ Խաչատրյանից պարզաբանում խնդրեցինք. եթե վարչապետի աշխատակազմում նամակը մուտքագրվել է ամսի 22-ին, այդ դեպքում ե՞րբ են պաշտոնյաները հղել այն, ինչին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցը նշեց, որ նամակը ամենայն հավանականությամբ գրել են դրանից մի քանի օր առաջ. «Համենայն դեպս, ոչ մեկ ամիս առաջ»,- նշեց Խաչատրյանը, ապա ինքն իրեն ուղղեց՝ «Չէ, նամակի վրա է նշված 22, հետևաբար՝ նրանք գրել են 22-ին»։

Վարչապետի աշխատակազմն այս պարզաբանումներով շատ անհարմար իրավիճակում է հայտնվում, քանի որ, ինչպես նշվում է նամակում, «առաջիկայում Արևելյան գործընկերության առաջնորդներիհունիսի 18-ին կայանալիք վիդեոկոնֆերանսի» մասին նշում պարունակող նամակը չէր կարող Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների կողմից գրվել, առավել ևս ուղարկվել այդ իրադարձությունից 5 օր անց։

Հետևաբար ինչպես հանրությունը, այնպես էլ եվրոպական կառույցների ղեկավարները պետք է հետաքրքրվեն, թե ինչպես է իրենց պաշտոնական գրության վրա հայտնվել սխալ ամսաթիվ, արդյո՞ք պաշտոնական փաստաթղթի վրա ամսաթվային կեղծիք անելու հեղինակը վարչապետի աշխատակազմն է։

Այսպիսով, կարող ենք միանշանակ պնդել, որ վարչապետի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների կողմից հունիսի 18-ից առաջ վարչապետին ուղղված նամակը հրապարակել է առնվազն 1 շաբաթ անց և դաշտ նետել Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացներին արտաքին հավանության քող հաղորդելու և Նիկոլ Փաշինյանի գործողությունները եվրոպական կառույցների ղեկավարների կողմից խրախուսանքի արժանանալու «ապացույց» ներկայացնելու համար»։

Կայքը հրապարակել է նաև նամակի ֆրանսերեն բնօրինակը.

Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինՀորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիս ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու
Ամենադիտված