ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Դատախազությունն ամեն ինչ անում է, որ քրգործն ուշ հարուցվի. Արամ Վարդանյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց

Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 24-ին շարունակվում էր «Վստրեչի Ապեր» անունով հայտնի՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննությունը։

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հայտնեց, որ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ գործի նյութերն իրենք թերի են ստացել Դատախազությունից։

«Դատախազն ասում է, որ նյութերում եղել է նաեւ ձերբակալման որոշում, սակայն մեզ տրամադրված նյութերում դրանք չկան։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են փակվել ինֆորմացիաները, այսինքն՝ ուղղակի ջնջված է ինֆորմացիան։ Սկզբի հատվածում ինֆորմացիան փակ է, սակայն տեքստում բացահայտված են մարդկանց անուններ։ Այսինքն՝ եթե իրենք ուղղակի ցանկացել են անձնական տվյալներ փակել, ապա պետք է ամբողջը փակված լիներ, չնայած իրավունք չունեին փակելու, որովհետեւ այդ դեպքում անիմաստ է այդ նյութերը տրամադրելը։ Մենք ունենք բազմաթիվ ինֆորմացիաներ, թե ովքեր են եղել այնտեղ եւ եթե այստեղ փակվում է ինֆորմացիան, մենք չենք կարողանում հարց բարձրացնել, որ, օրինակ, եկած Պողոսին կամ Մարտիրոսին չեք լսել։ Ճիշտ կլինի, որ դատախազը տրամադրի ու դատախազը չպետք է որոշի՝ ինչը կրճատել։ Ինձ համար տարօրինակ է, որ դատախազն ասում է՝ ոստիկանությունը տրամադրել է որոշակի սահմանափակումներով. որտեղի՞ց դատախազը գիտի, թե մեզ ինչ է տրամադրվել, սա հարց է։ Այնուամենայնիվ, մենք Արամ Վարդանյանի գործի պարագայում մենք այլեւս ոչնչի վրա չենք զարմանում»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմեց գործով դատախազին. «Տեսեք՝ ինչ է տեղի ունենում։ Ես նիստ եմ կորցնում ավելորդ։ Հետեւաբար, պատասխանատվությունը ձեր վրա է, դուք պետք է պատրաստ լինեք բողոքի քննությանը»։

«Պետք է ոստիկանությունից նյութերի կեսն էլ ստանամ, որ տրամադրեմ»,- ասաց դատախազը։

«Այսինքն՝ դուք չե՞ք կարողանում եւ Ոստիկանությունը ձեր փոխարեն պետք է որոշի, թե դուք բողոքի քննությանն ինչ ներկայացնե՞ք»,- ասաց դատավորը։

Դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործի քննությունը հետաձգելու մաիսին։

Փաստաբաններն առարկեցին միջնորդության դեմ.

«Քանի որ դեռեւս գտնվում ենք քրեական գործի հարուցման փուլում, ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես պետք է այդ նյութերը, որոնք Դատախազությունը համարում է քրեական գործի հարուցման նախապատրաստման հատված, ինչու պիտի ինչ-որ բան կրճատվի։ Եթե դատախազը հարկ է համարել անհատական տվյալներ փակել ու դրա համար պիտի դիմի Ոստիկանություն, ապա կոչ կանեի, որ Ոստիկանությանը դիմեն՝ առավել ուշադիր լինեն։ Մեզ տրամադրված նյութերում շատ անձնանց անուններ է փակված, բայց որտեղ որ պետ է մոռացել են փակել, թեպետ դա մեզ միեւնույն է։ Մեզ պետք է, որ փաստի առթիվ կատարվի պատշաճ քննություն եւ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից՝ իրենք եղել են դիմակով թե անդիմակ»,- ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբան Սահակյանն էլ նշեց, որ իրենք հասկանում են՝ Դատախազությունն ամեն ինչ անում է, որ քրեական գործը ուշ հարուցվի. «Ամեն ինչ անելու են, որ չհարուցվի։ Նկատի ունենալով գործի բնույթը՝ այն հանգամանքը, որ ուշացնելով քրեական գործի հարուցումն արդեն իսկ պետությունը կանգնում է լրջագույն խնդրի առաջ, որովհետեւ կան հոդվածներ, որոնցով անհապաղությունը պարտադիր է այդ քրեական գործի հարուցման համար։ Դատախազի ասածն այն է, որ ինքը պետք է թույլտվություն վերցնի Ոստիկանությունից, որպեսզի կարողանա բացահայտել որոշ ինֆորմացիաներ։ Ամեն ինչ չի կարող Արամ Վարդանյանի համար յուրահատուկ լինել, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ առանձնահատուկ եւ խտրական մոտեցում կա կոնկրետ Արամ Վարդանյանի գործի տարբեր դրվագներով»։

Դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը։ Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը՝ 15։30-ին։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ մտել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Հիեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով։

Պայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները
Ամենադիտված