Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան


Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Հասարակություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ է դրել Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել, որից հետո Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդի կողմից կատարվել է «Ի հիշատակ սուրբ նահատակների» արարողակարգը:

Հերոսամարտի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանն իր «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղի ցուցասրահում կազմակերպել է «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրություն` շրջանառության մեջ դնելով նոր ուշագրավ նյութեր: Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը ներկայացնող նոր ցուցադրության հիմնական նպատակն է՝ հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը և սերունդներին դաստիարակել Մուսա լեռան հերոսների ոգով: Հանրապետության Նախագահը և միջոցառման մասնակիցները շրջել են թանգարանի՝ ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահում, ծանոթացել ցուցադրանյութին, որը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան և ծովեզերքի եռաչափ անիմացիայով: 

Հուշարձանի կամարի տակ տեղադրվել են Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված «Փառապանծ սուր» տուֆե հուշակոթողը և «Մասունք Մուսա լեռան հերոսամարտի նահատակաց» տապանաքարը:

Մուսա լեռան քառասուն օրը դյուցազներգության հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ և ի նշան նրա նկատմամբ երախտագիտության ու հարգանքի` հուշահամալիրի տարածքում տեղադրվել են նաև ողջ աշխարհում Մուսա լեռան ըմբոստ զավակներին փառաբանած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի և չորս հազարից ավելի մուսալեռցիների փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դիմաքանդակները:

Հանդիսավոր միջոցառումների ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Մուսալեռ և Փարաքար գյուղական համայնքներում տեղի է ունեցել մի շարք փողոցների անվանակոչում Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի, Շառլ-Տիրան Թեքեյանի, Տիգրան Անդրեասյանի և Մովսես Տեր-Գալուստյանի անուններով, իրականացվել են Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Օրվա խորհրդի ներքո հուշահամալիրում այսօր կազմակերպվել է նաև տոնական համերգ:

Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Ամենադիտված