Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՇախմատի Եվրոպայի կանանց առաջնության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչները երեք հաղթանակ են տոնել:
Հավաքականի անդամներից Դանիելյանը, Գալոյանը և Գևորգյանը հաղթանակ են տոնել: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մկրտչյանը և Կուրսովան, իսկ Հայրապետյանը, Գաբոյանը, Ղուկասյանը պարտություն են կրել:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 19-30-ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: