Ինչ օրենքներ է Արմեն Սարգսյանը ստորագրել գիշեր
Ուշադրության կենտրոնումՀանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի սահմանված են հետընդունման մասով Հայաստանի և Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը և մի շարք այլ հարցեր:
Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կարգավորվում են կենսաթղշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:
Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգման վարկերի բանկից ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրերի համար: