Որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակից ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ


Առկա է առնվազն 2 հիմք, որոնցով պատգամավորների 1/5-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան. Tert.am

Ուշադրության կենտրոնում

Կարող են պատգամավորները դիմել Սահմանադրական դատարան՝ հիմքում ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան:

«Բանն այն է, որ Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահվում լուծելու սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը, եւ այս լիազորությունը, որը նախատեսել է Սահմանադրությունը, սերտորեն կապված է խորհրդարանական փոքրամասնությունների իրավունքների ուժեղացման հետ: Նպատակը հետեւյալն է, որ պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել ընդդեմ Ազգային ժողովի՝ թե' գործողության, թե' անգործունության, թե' իրավական ակտի հետ կապված դեպքերում, եթե համարում է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները վտանգված են կամ խախտվել են»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ տեսնում է, որ կա ակնհայտ հիմք եւ բոլոր նախադրյալները` Սահմանադրական դատարան դիմելու: «Միանշանակ հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան, առկա է երկու հիմք` նույն հոդվածի հիման վրա: Առաջինը՝ Ազգային ժողովի անգործունությունն է, որը չի դիմել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու: Չէ որ պատգամավորը որոշում կայացնելուց քվեարկում է կողմ, թե դեմ կամ մասնակցում է կամ չի մասնակցում քվեարկությանը, Սահմանադրությամբ պետք է հնարավորություն ունենա՝ ունենալու Սահմանադրական դատարանի եզրակացությունը, եւ զրկելով պատգամավորին այդ իրավունքից` մենք զրկել ենք իրեն ամենակարեւոր սահմանադրական լիազորություններից մեկից»,-ասաց նա եւ նշեց, որ Ազգային ժողովի անգործությունը հիմք է:

Երկրորդ հիմքը Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովի ընդունած իրավական ակտը համարեց: «Այսինքն` Սահմանադրության փոփոխությունը, որով Ազգային ժողովի մեծամասնությունը հնարավորություն է ստանում լրացնել Սահմանադրական դատարանի դատավարների զգալի մասը, անմիջական վտանգ է ստեղծում Սահմանադրության վերապահված իրավասությունները ապագայում խախտման համար: Չէ որ նույն մեկ հինգերորդը կարող է հետագայում վիճարկել որեւէ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում, եւ եթե այդ Սահմանադրական դատարանը հիմնականում ստեղծվում է իշխող մեծամասնության կողմից, իսկ այս նախագիծը դրան է հանգեցնելու, ապա նշանակում է, որ մեկ հինգերորդի դիմումը քննվելու է ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարանի կողմից, որի անկախությունը եւ անաչառությունը երաշխավորված չէ»,-ասաց նա:

Այսպիսով` Դավիթ Հարությունյանը նշեց, որ առկա է առնվազն երկու հիմք, երկուսն էլ ընկնում են 168-րդ հոդվածի չորրորդ կետի տակ, որով պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան: Նա դա համարեց ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների փաթեթին ՀՀ Սահմանադրությունը` 2015 թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե
Ամենադիտված