Լոնդոնի Գեթվիկ օդանավակայնի հյուսիսային տերմինալից տարհանում են իրականացրել
ՀասարակությունԲրիտանական անվտանգության ուժերը տարհանում են իրականացրել Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանի հյուսիսային տերմինալից: Վկայակոչելով BBC-ն, դեռևս հայտնի չէ` արդյո՞ք տարհանումը կապված է ահաբեկչության վտանգի հետ, թե` ոչ: «Օդանվակայանի հյուսիսային տերմինալը տարհանվել է: Մենք չգիտենք` արդյոք դա կապված է ահաբեկչության վտանգի հետ. օդանավակայանի ադմինիստրացիայի կողմից հաստատում չկա»,- նշում է BBC-ն:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչությանհետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների,զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է:Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստվերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամերանց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նաահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամականպետություն» խմբավորմանը: