ԵԱ-2015. Հայաստան - Իսլանդիա՝ 4:0
ՍպորտSport.news.am-ը գրում է .
Շախմատի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:
6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց իսլանդացիներին: Հաղթանակներ տարան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Եվրոպայի առաջնություն, առաջին տուր
Հայաստան (6) - Իսլանդիա (24)՝ 4:0
Թուրքիա (19) - Ռուսաստան (1)՝ 1:3
Ուկրաինա (2) - Ռումինիա (20)՝ 3:1
Սլովենիա (21) - Ադրբեջան (3)՝ 1:3
Ֆրանսիա (4) - Շվեդիա (22)՝ 3:1
Իտալիա (23) - Անգլիա (5)՝ 1:3
Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցեց Լատվիայի թիմի հետ եւ հաղթեց 2.5:1.5 հաշվով:
Հաղթանակ տարավ թիմի առաջին համար Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան ու Սուսաննա Գաբոյանը կիսեցին միավորը:
Եվրոպայի առաջնություն, կանանց մրցաշար, առաջին տուր
Հայաստան (6) - Լատվիա (21)՝ 2.5:1.5
Չեխիա (16) - Վրաստան (1)՝ 1.5:2.5
Ռուսաստան (2) - Հունաստան (17)՝ 3:1
Անգլիա (18) - Ուկրաինա (3)՝ 1.5:2.5
Լեհաստան (4) - Ավստրիա (19)՝ 3.5:0.5
Սլովենիա (20) - Ֆրանսիա (5)՝ 1:3
Չեռնոգորիա (22) - Գերմանիա (7)՝ 2:2