Սելենա Գոմեսը կդառնա «Չամուսնացածի» կանացի տարբերակի հերոսուհին
LifeՔսաներեքամյա ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը կդառնա The Bachelorette («Չամուսնացածը») շոուի հերոսուհին։
Աղջիկը պատրաստ է նոր հարաբերությունների և, այդ իսկ պատճառով, ուրախությամբ համաձայնել է շոուի կազմակերպիչների առաջարկին։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ Սելենան հանդիպում էր ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերի հետ։ Սակայն այժմ, երբ որոշակի ժամանակ է անցել նրանց բաժանումից, Սելենան պատրաստ է իր անձնական կյանքը նորից սկսելուն։

Հարցազրույցներից մեկում երգչուհին պատմել է, որ արդեն մտածում է հարսանիքի մասին, ուստի շոուի ժամանակ իր համար պետք է ոչ թե ընկեր գտնի, այլ հնարավոր ամուսին։
Որպես կանոն այդպիսի նախագծերում հարուստ և հաջողակ գլխավոր հերոսն առաջարկված թեկնածուների թվից ընտրում է ամենահարմարին՝ որպես իր երկրորդ կեսի։ Այսպիսով, Սելենան պետք է իր համար ընկեր ընտրի 12 մասնակիցների միջից։ Կանոների մեջ նշված է նաև, որ գլխավոր հերոսուհին իրավունք ունի չընտրել որևէ մեկին։

The Bachelorette շոուն Ամերիկայում հեռարձակվում է 2003 թվականից։ Այդ ընթացքում նկարահանվել է 11 եթերաշրջան։ Սելենան մասնակցելու է 12-րդ եթերաշրջանին՝ բաղկացած 12 դրվագից։