Վիեննայում գերտերությունների ԱԳ նախարարները բանակցում են Սիրիայի հարցով
ՄիջազգայինԱվելի քան տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ նոյեմբերի 14-ին հավաքվել են Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում' քննարկելու Սիրիայի հակամարտության հարցը: Քննարկմանը մասնակցում է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հանդիպմանը ֆրանսիացի արգործնախարարը նշել է, որ Փարիզի վրա հարձակումներն ավելի են մեծացնում Սիրիայում և ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության կողմից համընդհանուր մոտեցում գտնելու անհրաժեշտությունը: Գերմանիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները սատարել են ֆրանսիացի գործընկերոջ հայտարարությունը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը կոչ է անում ավելի ինտենսիվ միջազգային ջանքեր գործադրել պայքարելու ահաբեկչություն պատուհասի բոլոր ձևերի դեմ»,- «The Wall Street Journal»-ի հաղորդմամբ' լրագրողներին հայտնել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը: