Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել են


Որոշ դիտարկումներ՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ

Blog

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Գրառմանը կցված լուսանկարն արված է ընթացիկ տարվա հունվարի 11-ին՝ նույն Փարիզում, երբ աշխարհի շուրջ 40 երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Իսրայելի, ԵՄ, ԵԽ և այլն ղեկավարներ ժամանել էին Ֆրանսիայի մայրաքաղաք՝ իրենց աջակցությունը հայտնելու այդ երկրի իշխանություններին 2015-ի առաջին օրերին փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի, հրեական սննդի խանութների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների հետ կապված:
Թվում էր՝ սրանից ընդամենը 11 ամիս առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպերը առավել զգոնություն և հետևողականություն կհաղորդեն աշխարհի գերտերությունների գործողություններին, մինչդեռ այն ինչ տեղի ունեցավ Փարիզում անցած գիշեր իր մասշտաբներով և թիրախներով պարզապես փաստում է հակառակի մասին:
Այս համատեքստում, առկա են մի շարք իրողություններ, որոնք թույլ են տալիս ընդհանրական դիտարկումներ կատարել տեղի ունեցած ողբերգական միջադեպերի առնչությամբ:

1. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները նախապես և չափազանց գրագետ կազմակերպված գործողություններ էին, որոնք պարունակում էին տարբեր ահաբեկչական կառույցների գործելաոճին բնորոշ բոլոր առանձնահատկությունները՝ զինված հարձակումից, հանրային նշանակության հաստատության զավթումից, մինչև մահապարտ ահաբեկիչի մասնակցությամբ բռնարարք: Այս հանգամանքն էլ հենց բարդացնում է փորձագիտական հանրության շրջանում՝ ենթադրություններ ներկայացնելու՝ գործողությունների հեղինակ կառույցի հետ կապված, քանի դեռ չկա պաշտոնական հայտարարություն՝ որևէ ծայրահեղական կառույցի կողմից պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ: Ի դեպ, եթե ահաբեկչական գործողության հեղինակն «Իսլամական պետությունն» (ԻՊ), նրա հետ առնչվող կառույցներն են, կամ «Ալ-Կաիդան» (ԱԿ) է (նրա ճյուղավորումներից որևէ մեկը) ապա այս կազմակերպությունները բռնարարքի պատասխանատվությունը ստանձնում են դրա իրականացումից անմիջապես հետո՝ 1 օրվա ընթացքում: Մյուս կողմից, օրինակ, ԱԿ-ի օգտին է խոսում հարձակումներից մեկի ընթացքում հնչած հետևյալ արտահայտությունը՝ «Ֆրանսիայի համար նոյեմբերի 14-ը կդառնա այն, ինչ սեպտեմբերի 11-ն՝ ԱՄՆ-ի համար»:

2. Մեծ հաշվով, էական տարբերություն էլ չկա, թե իսլամական ծայրահեղ արմատական կառույցներից որն է կանգնած ահաբեկչական գործողությունների հետևում, սա հարված է ողջ քաղաքակիրթ մարդկությանն, ինչու ոչ, մարդկային քաղաքակրթությանը, աշխարհում առկա անվտանգության համակարգին՝ աննախադեպ խուճապային իրավիճակ ստեղծելով արևմտյան պետությունների խաղաղ բնակչության շրջանում: Այն հետևանք է աշխարհի և հատկապես արևմտյան գերտերությունների անհեռատես ու անդեմ քաղաքականության, որը տարբեր դրսևորումներով առնվազն 4 տարի շարունակվում է Մերձավոր Արևելքում:

3. Թեպետ որևէ պետություն, անկախ իր զարգացվածության, անվտանգության տեսանկյունից կայացվածության մակարդակից, ապահովագրված չէ միջազգային ահաբեկչության սպառնալիքից, այնուամենայնիվ, փարիզյան բռնարարքները լուրջ հարված էին Ֆրանսիայի անվտանգության համակարգին և ամբողջ աշխարհում բարձր գնահատական վայելող ֆրանսիական անվտանգության ծառայություններին: Այս դիտարկման օգտին են խոսում նույն տարեսկզբին տեղի ունեցած ահաբեկչություններն, ինչպես նաև հենց վերջին գործողությունների նախապես և լավ կազմակերպված բնույթը:

4. Խորհրդանշական է փարիզյան ահաբեկչությունների իրականացման օրը. դրանք նախորդեցին նոյեմբերի 14-ին, երբ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի էին ունենալու սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված հերթական միջազգային հանդիպումն. անխոս, փարիզյան ողբերգական միջադեպերն իրենց էական ազդեցությունը կունենան հանդիպման մասնակից շուրջ 20 առանցքային պետությունների ներկայացուցիչների վրա՝ վեր կանգնելու իրենց միջև առկա երկրորդական տարաձայնություններից և շատ ավելի առարկայական մոտեցում ցուցաբերելու Սիրիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում ահաբեկչական տարրերի դեմ իրականացվող պայքարում:

5. Իսկ ինչ քայլեր կարող են հետևել ահաբեկչական գործողություններին: Նախ, եվրոպական պետություններն առավել կբարձրաձնեն անվտագության ծառայությունների գործունեության մակարդակը, գուցե նաև առավել առարկայական և հետևողական դարձնեն պայքարը իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ հենց Մերձավոր Արևելքում: Չի բացառվում նաև, կտրուկ փոփոխություններ ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության շրջանակներում, ինչի հետևանքով էականորեն կսահմանափակվեն միգրացիոն մուտքերը դեպի Հին աշխարհամաս:

Հ.Գ. 1 Թեպետ դավադրությունների տեսությանը չեմ հավատում, բայց չի բացառվում, որ փարիզյան ահաբեկչությունների հետևում կանգնած լինեն եվրոպական ազգայնական ուժերը, որոնց նպատակը բռնարարքների մեղքի վեկտորի ուղղորդումն է դեպի իսլամական ծայրահեղ արմատական տարերն, ինչի հետևանքով Եվրոպան կամա թե ակամա ստիպված կլինի վերանայել իր ներկա միգրացիոն քաղաքականությունը:

Հ.Գ.2 Խորին ցավակցությունս եմ հայտնում բարեկամ ֆրասիացի ժողովրդին և ֆրանսիացի ընկերներիս... սա բոլորիս ողբերգությունն է:

Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված