Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը փորձում են փրկել իրենց ամուսնությունը
LifeLife.panorama.am-ը գրում է.
Աստղային զույգ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաճախ գերմարդկային են թվում։ Սակայն պարզվում է նրանց ընտանիքում ևս խնդիրներ են առաջացել, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում։ Մեծացնել 6 երեխաների՝ միևնույն ժամանակ ճամփորդել ամբողջ աշխարհով և աշխատելն իսկապես բարդ խնդիր է։ Սակայն պարզեք, թե ինչպես է զույգը փորձում փրկել իրենց հարաբերությունները։
OK! Ամսագրի աղբյուրը հայտնել է, որ ընտանեկան խնդիրների լուծման համար Ջոլին և Փիթը այցելում են թերապիաների շաբաթը 2 անգամ և խնդիրների մասին խոսում ընտանեկան խորհրդատուների հետ։
«Նրանք միմյանց այլ լույսի ներքո են նայում այժմ, երբ խոսեցին իրենց խնդիրների մասին մասնագետի հետ»,-ասել է աղբյուրը։
Զույգի ամուսնական խնդիրները աշխարհին ցուցադրվեցին, երբ անցյալ նոյեմբերին Սիդնեյում գտնվելու ժամանակ վիճել էին պատշգամբում՝ Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ։
Մասնագիտական խորհրդատությունն իսկապես օգնել է Ջոլիին և Փիթին, ովքեր պատրաստվում են դիմել այս ծառայությանն իրենց ողջ կյանքի ընթացքում։