Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Անորտոսիս»
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիսում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Համբարձումյանի վերջին ակումբը «Էնոսիս Պարալիմնին» էր: Ինչ վերաբերում է Համբարձումյանի նոր ակումբին, ապա այն Կիպրոսի առաջնության 23-րդ տուրից հետո 46 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Օմոնիա Նիկոսիան»: