Օրվա բաղադրատոմս.Կրեպ Սյուզետտ
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը անցկացնում ենք մաղով, ավելացնում շաքարավազը, աղը և ձուն, լավ խառնում մինչև միատարր դառնալը, ապա մաս առ մաս ավելացնում կաթը, սերուցքը և լավ խառնում (ձուն, կաթը և սերուցքը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի): Ավելացնում ենք նաև հալեցրած կարագը, խառնում, ապա լցնում գարեջուրը և կրկին լավ խառնում: Թողնում ենք խմորը հանգստանա մինչև պատրաստենք միջուկն ու սոուսը:

- Մաքրում ենք միջուկի համար նախատեսված 4-5նարինջը՝ հանելով կեղևը և սպիտակ մասը,ապա կտրատում շերտերով: Կրեպի միջուկն արդեն պատրաստ է:

- Սոուսի ստացման համար խառնում ենք կարագը, 1 նարինջի և կիտրոնի քերված կեղևները, ապա 2 նարինջի հյութը և 1 կիտրոնի հյութը, շաքարավազը:

- Սկսում ենք պատրաստել նրբաբլիթները: Տաքացրած թավայի վրա տարածում ենք մի փոքր բուսայուղ կամ կարագ, ապա լցնում խմորը 1/3-րդ բաժակի չափով կամ ավելի քիչ՝ կախված թավայի մեծությունից: Տապակում ենք նրբաբլիթները՝ 1կողմը մինչև կարմրեը, իսկ մյուսը՝ մի քանի վայրկյան:

- Նրբաբլիթի վրա տեղադրում ենք նարինջի շերտերը:

- Այնուհետև եռանկյունաձև ծալում ենք նրբաբլիթը:

- Խորը թավայի մեջ ենք լցնում սոուսը և հանգիստ կրակի վրա հասցնում եռման վիճակի:

- Տեղադրում ենք ծալված նրբաբլիթները թավայի մեջ, ապա մաքսիմալ ուժեղացնում կրակը: Երբ նրբաբլիթները ներծծեն սոուսը, շրջում ենք դրանք:

- Նրբաբլիթների վրա շաղ ենք տալիս լիկյորը և վառում: Ալկոհոլով վառելը զգալիորեն փոխում է կրեպերի համը, ուստի եթե Ձեզ այդպես դուր չգա, կարող եք ալկոհոլը ավելացնել սոուսի մեջ եփվելու ընթացքում:

- Տեղադրում ենք կրեպերը ափսեի մեջ, զարդարում նարինջի շերտերով և մատուցում տաք վիճակում:

Կրեպ Սյուզետտը կարելի է մատուցել նաև վանիլային պաղպաղակի գնդիկի հետ: