Լիբանանում երկօրյա համազգային սուգ է հայտարարվել Բեյրութում պայթյուններից զոհվածների հիշատակին
ՀասարակությունԼիբանանում նոյեմբերի 13-ին համազգային սուգ է սկսվել Բեյրութում իրականացված պայթյուններից 43 զոհվածների հիշատակին: Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հորդորել է երկրի բնակիչներին միասնություն հանդես բերել հասարակության մեջ պառակտում մտցնելու փորձերին դեմ հանդիման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել Է ահաբեկչական գրոհը եւ կոչ Է արել Լիբնանանի անվտանության ծառայություններին «թույլ չտալ, որ այդ ահավոր արարքը խախտի վերջին մեկ տարվա ընթացքում երկրում հաստատված անդորրը»:
Ինչպես արդեն հաղորդվել Է, պայթյունները որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մուսուլմաններ:
Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որը կռվում է Սիրիայում եւ Իրաքում եւ, ըստ առկա տվյալների, առանձին մասնաճյուղ չունի Լիբանանում:
Շրջանը, որտեղ որոտացել են պայթյունները, վերահսկվում է «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչների կողմից, որի զինյալներն ակտիվորեն մասնակցում են Սիրիայի հակամարտությանը նախագահ Բաշար Ասադի կողմից: