Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ


Թուրքական ներխուժման պլանը. ինչ պահ է ընտրված Հայաստանի համար

Հայկական համացանցում լայնորեն տարածվում է Nordic Monitor կայքին հղումով Jerusalem Post-ի հրապարակումը: Ըստ տեղեկության, Թուրքիան դեռեւս 2000 թվականից մշակել է Հայաստան ու Հունաստան ներխուժման պլաններ:

Կասկած չկա, որ Թուրքիան ներխուժման պլաններ է մշակել բոլոր հարեւանների նկատմամբ: Այդպիսին է թուրքական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քննարկվել է Թուրքիայի Գլխավոր շտաբում այդպիսի պլան, թե չի քննարկվել՝ սկզբունքորեն նշանակություն չունի: Հայաստանի համար թուրքական քաղաքականությունն ու թուրքական պետության ռազմավարական պլաններն էքզիստենցիալ անվտանգության հարց են, Հայաստանը այդ առումով պետք է հնարավոր ռիսկեր չեզոքացնելու ուղղությամբ բազմակողմանի աշխատի ամեն օր, անընդհատ, անկախ թուրքական ԳՇ-ում պլանների առկայությունից կամ բացակայությունից:

Եթե դրանք չկան, դա դույզն իսկ չի նվազեցնում հայկական անվտանգության թուրքական սպառնալիքն ու ռիսկը: Դա հայկական պետական ռազմավարության առանցքային հարցերից մեկն է, որը պայմանականորեն հնարավոր է բաժանել երկու մասի: Գերակա ռազմավարական խնդիրը՝ աշխատանք պաշտպանական ինքնաբավության ուղղությամբ, եւ աշխատանք պաշտպանական արտաքին ռեսուրսային աջակցության ուղղությամբ:

Արդյունավետ արտաքին աջակցության ապահովումը կախված է այն հանգամանքից, թե որքան արդյունավետ է Հայաստանը զարգացնում իր ինքնիշխան եւ ինքնաբավ պաշտպանունակությունը: Այստեղ այլընտրանք չունի հենց ազգ-բանակ հայեցակարգով պետական կյանքի կազմակերպումը: Դրա առնչությամբ առկա է երկու թյուրիմացություն: Նախ այն, որ այդ հայեցակարգը քաղաքական նկատառումներով կամ ռազմա-քաղաքական անհամարժեքության բերումով նույնացվեց նախկին իշխանության հետ, ինչ է թե այդ հայեցակարգի մասին խոսել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Մյուս թյուրիմացությունը կամ գիտակցական նենգափոխումն այն է, որ ազգ-բանակ հայեցակարգը նույնացվում է «զորանոցային պետության» հետ:

Մինչդեռ, ազգ-բանակ հայեցակարգը ենթադրում է հենց ռազմա-քաղաքականի եւ քաղաքացիականի փոխլրացման եւ դրա շնորհիվ պետության համաշխարհային մրցունակության ու պաշտպանունակության դինամիկ աճի մեխանիզմ: Մեխանիզմ, որը Հայաստանի հակառակորդներին թույլ կտա գիտակցել, պատկերացնել, որ Հայաստանի հանդեպ ագրեսիվ նկրտումների պարագայում գործ ունեն առնվազն 3 միլիոնանոց աշխատող պաշտպանական մեխանիզմի հետ: Դա կարեւոր է, որովհետեւ Հայաստանի անվտանգային միջավայրում առկա անմիջական սպառնալիքները բազմապատիկ գերազանցում են այն ռեսուրսները, որոնք տնօրինում է Հայաստանը: Ազգ-բանակը այդ ռեսուրսների օգտակար գործողության գործակցի բազմապատկման մեխանիզմն է, այդ թվում համահայկական ռեսուրսի արդյունավետ ներգրավման շնորհիվ: Իհարկե, այստեղ հարկ է նկատել, որ կարեւորը տրամաբանությունն է, հայեցակարգը, դրա բովանդակային պատկերացումները, ոչ թե փողոցում պաստառների տեսքով տարածումը կամ կենացի տեսքով ելույթների մեջ ներառումը:

Իսկ թուրքական պլանի մասով ներկայում տարածում ստացած տեղեկությունը ամենեւին նոր չէ, այն մի անգամ արդեն իսկ տարածվել է 2019-ի նոյեմբերին: Ըստ այդմ ավելի շուտ հետաքրքիր է դառնում հարցը, թե ինչու՞ է այն տարածվում դարձյալ, Հայաստանի ներկայիս այսպես ասած ներքին բուռն, հայտնի իրադարձություններին զուգահեռ: Այստեղ դիտարկման կամ արձանագրման է արժանի նուրբ մի պահ, թե հայաստանյան հանրության գիտակցությունն ինչպես է արձագանքում Թուրքիայի սպառնալիքի հանգամանքին: Այդ արձագանքը եթե ոչ ամբողջապես, ապա գերակշռող մասով գնում է այն ուղղությամբ, որ Թուրքիան սպասում է ներխուժման պահի, եւ դա կարող է կանխել միայն Ռուսաստանը:

Ռուսաստանի դերն իր դրական եւ բացասական ասպեկտներով առանձին քննարկման հարց է ընդհանրապես հայկական պետականության ռազմա-քաղաքական ապագայի կոնտեքստում: Բայց, ինչու՞ է այժմ, այս ներքին պահին տարածվում թուրքական սպառնալիքի մասին մեկ անգամ տարածված, ըստ էության որեւէ նոր բան չպարունակող տեղեկատվությունը հայկական համացանցային-տեղեկատվական տիրույթում: Այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները փաստացի ուղղված են հայկական ներքին կյանքի վրա ռուսական ազդեցության օջախային երեւույթները չեզոքացնելուն:

Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով
Ամենադիտված