Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝
Արսեն Ալեքսանի Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ: