Ոստիկանները Ծառուկյանի աջակիցներին պառկեցնում էին գետնին, ոտքերից ու ձեռքերից բռնած հրում մեքենաների մեջ
ՀասարակությունԱԱԾ շենքի դիմած հսկողություն իրականացնող և պարբերաբար քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանների գործողություններն ավելի ագրեսիվացան, երբ ԱԱԾ շենքից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել Ծառուկյանի աջակիցներին, պառկեցնում էին գետնին, ոտքերից ու ձեռքերից բռնած հրում մեքենաների մեջ։
Ոստիկաններն այնքան ինքնամոռաց էին աշխատում, որ նույնիսկ հաշվի չէին առնում լրագրողների ներկայությունը, աջակիցների հետ միասին հրում էին նաև լրագրողներին։