Ուկրաինական քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել
ՀասարակությունՈւկրաինական քաղաքացիական ուղղաթիռ է վթարվել Սլովակիայի արևելյան հատվածում, որի հետևանքով մահացել է վեց մարդ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Սլովակիայի Ներքին գործերի նախարարության խոսնակը: «Ուղղաթիռը վթարվել է Սլովակիայի և Ուկրաինայի սահմանին»,-ասել է խոսնակը:
Սլովակյան օրաթերթերը գրել են, որ Սլովակիայում ուղղաթիռը նկատել են դեռևս նոյեմբերի 11-ին` երկրի օդային տարածքը հատելիս, բայց իշխանությունները կործանված ուղղաթիռը հայտնաբերել են միայն նոյեմբերի 13-ին: