Լարված իրավիճակ՝ ԱԱԾ-ի մոտ. Բերման ենթարկվեց Վահե Էնֆիաջյանի օգնականը
ՀասարակությունԱյս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ-ի մոտ, բերման ենթարկվեց Վահե Էնֆիաջյանի օգնականը: ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը փորձում էր թույլ չտալ դա անել, սակայն դա չկանգնեցրեց ոստիկաններին:
Նշենք, որ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է: Այստեղ են հավաքվել ինչպես ԲՀԿ-ական պատգամավորները, այնպես էլ՝ այլ քաղաքացիներ:
Ոստիկաններն արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել: Պատճառը հավաքների մասով արգելքն է: