ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Գարիկ Սարգսյանի հերթական կիքսը. մարզպետը չի՞ տարբերում «մաքուր» աշխատավարձը «կեղտոտից»

Հասարակություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի հրապարակումից հետո պաշտոնյաները շտապում են պարզաբանում ներկայացնել այս կամ այն հայտարարագրի վերաբերյալ՝  լրատվամիջոցներին մեղադրելով անճշտություններ տարածելու մեջ։ Մինչդեռ փաստն այն է, որ որոշ պաշտոնյաներ, ոչ միայն իրենց աշխատանքում են անփույթ, այլև անգամ պարզ հայտարարագիր լրացնել չգիտեն։ NEWS.am–ը հերթական կիքսն է հայտնաբերել՝ ուսումնասիրելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարզպետների ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 660 000 դրամ, իսկ «մաքուր» աշխատավարձը՝ մոտ 465 000 դրամ։ Ստացվում է, որ մարզպետի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 5.6 մլն դրամ։ 2019 թվականի մարզպետների եկումուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ մարզպետները հիմնականում ամեն ամիս իրենց աշխատավարձի չափով (465 000 դրամ) պարգևավճարել են ստացել՝ բացառությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, ով աշխատավարձի գրեթե կրնապատիկի (930 000 դրամ) չափով է պարգևատրվել ամեն ամիս։

Ասել է թե, Սարգսյանը 2019թ. ընթացքում մյուս մարզպետներից 5 մլն դրամ հավելյալ գումար է ստացել, սակայն մեր հաշվարկները ցույց տվեցին, որ հնարավոր է, որ այս տվյալները Գարիկ Սարգսյանի հերթական կիքսի արդյունքն են։ Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետը հայտարարագրել է ոչ թե «մաքուր» աշխատավարձը, այլ «կեղտոտը»՝ հարկերը ներառյալ։ Նշենք, որ հայտարարագրումը ենթադրում է բացահայտել պաշտոնյայի իրական կամ փաստացի եկամուտները, ոչ թե ցույց տալ իր վճարած հարկերը։

Ի դեպ՝ մարզպետների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մյուս մարզպետների համեմատ միջինում 1,5 մլն դրամով ավելի շատ պարգևավճար է ստացել, իսկ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ 2.6 մլն դրամ ավելի քիչ (համեմատել ենք 11 ամսվա ցուցանիշը, քանի որ նա պաշտոնավարում է 2019 թվականի փետրվարի 6-ից) կամ նա նույնպես  սխալ հայտարարագիր է ներկայացրել (Տե՛ս Աղյուսակը)։

Մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու թեման բուռն քննարկումների առիթ էր դարձել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակ հրապարակումներ եղան այն մասին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով, մինչդեռ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է պարգևատրում մինչև մեկ ամսվա պաշտոնայի դրույքաչափով։

Գարիկ Սարգսյանի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա  Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ունի համատեղ սեփականության բնակելի տուն։

Գարիկ Սարգսյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 956 հազար դրամ գումար, որը տարեվերջին 100 հազար դրամով նվազել է։ Նա նաև հայտարարագրել է  260 հազար դրամ կանխիկ միջոց, որը տարեվերջին դարձել է 180 հազար դրամ։

Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը 2019թ. օգոստոսին 5500 ԱՄՆ դոլարով վաճառել է 2005թ. արտադրության «Suzuki» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը նոյեմբերին նա 13,500 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել 2008թ. արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։

Տարեսկզբին մարզպետի հայրն ունեցել է 100 հազար ռուբլի (684 հազար դրամ) կանխիկ գումար, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 280 հազար ռուբլի(1 մլն 915 հազար դրամ)։

Մնացական Սարգսյանը Արարատի մարզի Նոր Կյանք, Արալեզ, Նոր Ուղի գյուղերում ունի  չորս հողամաս, որից երկուսն իր սեփականությունն են, երկուսը՝ համատեղ սեփականություն, սակայն հայտարարագրի թերի լրացման արդյունքում պարզ չէ, թե երբ է Սարգսյանը այդ հողերը ձեռք բերել՝ նախքան որդու՝ մարզպետ նշանակվելը, թե դրանից առաջ։

Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Ամենադիտված