Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Հիսուսը, Ֆիլիպ 4-ը, Ֆիդելն ու «Ուրբաթ 13»-ը

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Բազմաթիվ ժամանակակից պամություններու նշվում է, որ 1307թ. հոկտեմբերի 13-ին, որը եղել է ուրբաթ օր, Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորը ձերբակալել և մահապատժի է ենթարկել Տամպլիեր ասպետների մեծ մասին։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել անհաջողություն բերող «ուրբաթ 13-ի» պատմությանը։

Պատմականորեն 13-ը համարվել է անհաջող թիվ և անվանվել «սատանայական դյուժին»։ Շատ ազգերի մոտ, հատկապես՝ անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում, «ուրբաթ 13»-ը համարվում է անհաջող օր: Թվի նկատմամբ վախն ունի բավականին հին արմատներ։ Հավատալիքների համաձայն՝ նման օրերին 12 վհուկներ խրախճանքի են հավաքվում, ամենաթեժ պահին, որպես տասներեքերորդ, հայտնվում է Սատանան։ Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։ Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանել է իր եղբայր Աբելին։ Այսպիսով, հասկանալի է դառնում «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։ Մարդկության շրջանում տարածված կարծիք կա, որ «ուրբաթ 13-ին» խաչվել է նաև Հիսուսը:

Շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, եթե նույնիսկ չի համընկնում ամսվա 13-րդ օրվա հետ, միևնույն է համարվում է անհաջող, սակայն այս երկու սնահավատությունների մեջ որևէ կապ չկա։ 
Պատմաբանները համարում են, որ ուրբաթ 13-ը համեմատաբար նոր սնահավատություն է և առաջացել է երկու անհաջող նշանների` 13-ի ու ուրբաթ օրվա համադրումից: Այս երևույթն առաջին անգամ նկարագրվել է 1869-ին, իտալացի կոմպոզիտոր Ռոսսինիի կենսագրության մեջ:
Սնահավատությունն այնքան ուժեղ է տարածվել որոշ երկրներում, որ վերածվել է առանձին ֆոբիայի: Ըստ որոշ տվյալների` ԱՄՆ-ն նման օրերին կրում է մոտ 800-900 մլն դոլարի կորուստ, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նախընտրում է մնալ տանն ու ոչ մի տեղ (անգամ խանութ) դուրս չգալ: Շատ հիվանդանոցներ ու շենքեր չունեն 13-րդ հարկ կամ 13 համարի սենյակ: Նման «մանրուքներից» կարելի է եզրակացնել, թե տվյալ երկիրը որքանով է հակված այս սնահավատությանը: Ամերիկյան նավատորմն այս վախը հաղթահարելու նպատակով նավերից մեկի անունը դրեց «Ուրբաթ 13» (նավն իր առաջին ուղևորության ժամանակ խորտակվեց և անհետ կորեց):

Հանուն արդարության պետք է ասել, որ ժամանակակից աշխարհը փորձեր է կատարում «13» թվի նկատմամբ նման կանխակալ և բացասական վերաբերմունքի դեմ պայքարելու համար: Առաջին հերթին, այն փաստը, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանի շուրջ 13 մարդ է եղել՝ 12 առաքյալներն ու Հիսուս Քրիստոսը, արդեն իսկ խոսուն է: Բացառված չէ, որ հատկապես դրա հետ է կապված այն սնահավատությունը, որ եթե մի սեղանի շուրջ 13 մարդ հավաքվի, ապա նրանցից մեկը կմահանա տարվա ընթացքում: Գոյություն է ունեցել «տասնչորսերորդ հյուրի» մասնագիտություն, որին հանդիպման են հրավիրել, որպեսզի խուսափեն անհաջող թվից: 13 թվի բացասական ընկալումը նույնիսկ արտացոլվել է արևմտյան աստղաբանության, ինչպես նաև՝ գուշակության մեջ: Օրինակ, Տարո խաղաքարտերում 13 թիվը «մահ» է խորհրդանշում:

ՀԳ. Ֆիդել Կաստրոն ծնվել 1926 թվականին օգոստոսի 13-ին, ուրբաթ օրը:

 
 
 
Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան
Ամենադիտված