Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

Աբրահամյան-Ղարիբաշվիլի հեռախոսազրույցը փրկեց իրավիճակը

Անցած երկու օրերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունների համար բավական լարված իրավիճակ էր ստեղծվել, ինչը կարող էր անցանկալի հետևանքների հանգեցնել: Սակայն, ինչպես հարիր է երկու բարեկամ պետություններին, կողմերին հաջողվեց լուծման բանալին գտնել, այն է իրավիճակը, կարելի է ասել, փրկեց Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Հ. Աբրահամյանի և Ի. Ղարիբաշվիլիի միջև կայացած հեռախոսազրույցը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով հարավօսական լրատվական աղբյուրներին, սկսեցին տեղեկություններ տարածել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գ.Սահակյանի և Հարավային Օսիայի Աժ նախագահ Ա.Բիբիլովի միջև Ստեփանակերտում կայացած հանդիպման մասին: Իրավիճակն ավելի սրվեց վերոնշյալի կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ի արձագանքից հետո, ըստ որի, նշված տեղեկատվությունը հաստատվելուն պես Թբիլիսին Երևանից պարզաբանում կպահանջեր:

Դրան հաջորդեց ադրբեջանական ԶԼՄ-ների, ինչպես նաև՝ ադրբեջանական ազդեցության տակ գործող որոշ վրացական լրատվական աղբյուրների հակահայկական բնույթի ապատեղեկատվական և քարոզչական արշավը, ինչը «կրակի վրա յուղ լցնելու էֆեկտ» առաջացրեց:

Վրաստանի տեղեկատվական դաշտը համալրվեց այնպիսի վերտառությամբ նյութերով, որոնց նմանը, ըստ էության, մինչ օրս չէր հանդիպել. «Դիվանագիտական սկանդալ Հայաստանի և Վրաստանի միջև», «Հայաստանը թիկունքից հարվածում է Վրաստանին», «Երևանը ստիպված կլինի պատասխան տալ» և նմանատիպ վերտառությամբ սադրիչ բնույթի հոդվածներով ողողվեցին վրացական գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Այնուհանդերձ իրավիճակը չգնաց խորացման:

Ի վերջո, հայտնի դարձավ, որ հայ և վրացի գործընկերները, կրկին անգամ խոհեմություն դրսևորելով, ընտրեցին հարցի լուծման դիվանագիտական-քաղաքական ճիշտ տարբերակ, որի կուլմինացիան եղավ հենց Աբրահամյան-Ղարիբաշվիլի հեռախոսազրույցը: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Վրաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Հ.Աբրահամյանն իր անսասան աջակցությունն է հայտնել Ղարիբաշվիլիին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում՝ ընդգծելով, որ նշված հանդիպումը եղել է պաշտոնական ձևաչափի հետ որև է առնչություն չունեցող զուտ անձնական բնույթի շփում, առկա լարվածությունը անմիջապես թուլացավ:

Արդյունքը եղավ այն, որ վրացալեզու լրատվամիջոցները սկսեցին հարցն ավելի օբյեկտիվ տեսանկյունից ներկայացնել: Ավելին. Բիբիլովի աշխատակազմն ուղղեց իր սխալը և իրենց պաշտոնական տեղեկատվական ռեսուրսում տեղ գտած տեղեկատվությունը խմբագրելուց հետո հաղորդեց, որ տեղի է ունեցել վրիպակ:

Վերոնշյալ դեպքը հերթական անգամ փաստում է, որ հայ-վրացական համագործակցության ներկա բարձր մակարդակը, հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա ջերմ հարաբերությունները մեծ ներուժ ունեն՝ լուծելու ցանկացած խնդիր կամ հաղթահարելու ամենադժվարին խոչընդոտը՝ պարզ ու անկեղծ երկխոսության միջոցով և այնպիսի փոխվստահության մթնոլորտի պայմաններում, որոնք առավելապես դրսևորվում են Վրաստանում 2012թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ ավելի ակտիվացան և հաճախակի դարձան բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները:

Հ.Գ. Այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետն իր վրացի գործընկերոջ հետ անմիջական և ընկերական մթնոլորտում հեռախոսազրույց է ունենում, և անկեղծ զրույցի միջոցով կողմերը կարողանում են միմյանց լավ հասկանալ, ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի երկրի բարձրաստիճան պաշտոնյաները անձնական, ընկերական ջերմ հարաբերություններ ստեղծեն իրենց օտարերկրյա գործընկերների հետ: Այս առումով, տվյալ դեպքում, հաջողությունն ակնհայտ էր:

Ալիկ Էրոյանց

Դատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունՇախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլարԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններըՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժածԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՓաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանըԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանՌումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր ԴանՍի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանՓաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic ProductionՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունըԷրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապվածՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործումԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաներըԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարմանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել էԻրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. ՂալիբաֆՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը
Ամենադիտված