Պետք է նիհարել դանդաղ` չմոռանալով մարզումների մասին
LifeLife.panaroma.am-ը գրում է.
Ավելորդ քաշից ազատվելը բավական երկար գործընթաց է: Այն բավական ջանքեր է պահանջում: Գլխավորը ճիշտ մոտեցում որդեգրելն է, որը լավ արդյունքներ կտա և վնաս չի հասցնի ձեր առողջությանը:
Դրա համար անհրաժեշտ է դանդաղ նիհարել և միաժամանակ չմոռանալ մարզասրահում մարզվելու անհրաժեշտության մասին: Նման մոտեցումը թույլ կտա գեղեցիկ կազմվածք ունենալ: Բացի այդ̦ կորցրած կիլոգրամները դիետայի ավարտից հետո նորից հետ չեն վերադառնա:
Ի վերջո, ամբողջ կյանքում անհնար է դիետա պահել: Այդ պատճառով էլ պետք է փոխել ձեր սովորույթները՝ վերանայելով ձեր մոտեցումը սնվելու հարցում: Օրգանիզմին պետք է սովորցնել ճիշտ սնվել: