766 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ
Ուշադրության կենտրոնումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, ընդհանուր քանակը՝ 13130 (երեկ 12364)։ Ապաքինվել է 294 մարդ, փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ։ Ընդհանուր անցկացվել է 66674 թեսթ։ Մահացել է 10 մարդ, մահացածների թիվը հասել է 200-ի։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 69: