Սիլվանի տասնյակ հազարավոր բնակիչներ բռնել են գաղթի ճանապարհը
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Տասնյակ հազարավոր բնակիչներ բռնել են գաղթի ճանապարհը և փախչում են Սիլվանից, քանի որ արդեն 10-րդ օրն է ինչ թեժ մարտեր են ընթանում թուրքական բանակի և PKK-ի զինյալների միջև: Սիլավանը Դիյարբեքիքրից գտնվում է 80 կմ հեռավորության վրա և նոյեմբերի երկուսից այստեղ հայտրարված է պարետային ժամ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելամի Ալթինոքը հայտարարել է. «Մեր նախագահը` Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեր վարչապետը ՝ Ահմեդ Դավութօղլուն, և մեր կառավարությունը սկսել են պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում PKK-ի, որը հիմնավորվել է Սիլվանում , մենք մինչև չզտեքն, չմաքրենք Սիլվանը՝ այնտեղի դուրս չենք գա»
Սիլվանը լքած բնակիչները փաստում են, որ այլևս չեն վերադառնա այդ քաղաք, քանի որ իրենց կացարանները հիմնովին ավերված են , իսկ քաղաքի ղեկավարությունը փաստում է, որ առաջիկա 20 տարում հնարավոր չէ վերականգնել Սիլվանը: